Ռուսաստանում նոր օնլայն բանկ է հիմնվում
01.04.2019 | 10:46 Գլխավոր էջ / Նորություններ / Ֆինտեխ /

Լուսանկարը՝ banki.ru

Ինչպես գրում է «Վեդոմոստի»-ն, «Բանկ 131»-ի հիմնադիր եւ միակ սեփականատեր է դարձել Fix IT հոլդինգի նախագահ Դմիտրի Երեմեեւը, որի առավել հայտնի նախագծերից է ePN.bz քեշբեք ծառայությունը:
Բանկի կանոնադրական կապիտալը կկազմի 340 մլն ռուբլի (բազային լիցենզիայի նվազագույն չափը 300 մլն է): Ինչպես նշել է Դմիտրի Երեմեեւը, այս գումարը նա վաստակել է քեշբեք ծառայության օգնությամբ:
Բանկը գրանցվել է Կազանում եւ անվանակոչվել է տեղի ֆիզիկա-մաթեմատիկական №131 լիցեի պատվին, որտեղ սովորել է Երեմեեւը:
«Բանկ 131»-ի հիմնական ուղղվածությունն է լինելու ինտերնետում գործող ընկերությունների՝ ռիթեյլերների, սոցիալական ցանցերի, քեշբեք եւ այլ ծառայությունների դրամարկղա-հաշվարկային սպասարկումը:
«Բանկը հետագայում նախատեսում է աշխատել նաեւ ֆիզիկական անձանց հետ՝ էլեկտրոնային դրամապանակների միջոցով, եւ զարգացնել ՏՏ հարթակը, որպեսզի դրա հիման վրա թողարկի վճարային քարտեր, մշակի հավատարմության ծրագրեր եւ ընկերությունների համար նախատեսված նոր ֆինանսական պրոդուկտներ»,- ասել է բանկի հիմնադիրը:
Բանկը վարկեր չի տրամադրելու, իսկ բնակչությունից միջոցներ ներգրավելու թույլտվություն կարող է ստանալ միայն երկու տարվա գործունեությունից հետո: Եկամուտի հիմնական աղբյուր կհանդիսանան գործարքների դիմաց միջնորդավճարները: Բանկը ընկերություններին կսկսի սպասարկել ընթացիկ տարվա աշնանը եւ մտադիր է շահույթ ապահովել երկու տարվա ընթացքում:
«Բանկ 131»-ն արդեն ձեւավորել է իր թիմը եւ մտադիր է հնարավորիս պահպանողական մոտենալ գործարքների անցկացման գործընթացին:
«Բանկային վարկավորման ոլորտում մենք փորձ չունենք, ուստի դեռեւս ռիսկերից խուսափելու համար ավելի տրամաբանական է փողերը պահել ԿԲ-ի հաշիվների վրա»,- նշել է Դմիտրի Երեմեեւը:
Ռուսաստանցի փորձագետները տարբեր կերպ են գնահատել նոր բանկի ապագան: Փորձագետներից մեկի կարծիքով՝ հաշվարկների վրա կենտրոնանալը բանկի սեփականատիրոջ համար ռամավարական ռիսկեր է պարունակում. պարզ չէ՝ կբավարարեն արդյոք միջնորդավճարային պրոդուկտները ծախսածածկման համար, եւ «ամենայն հավանականությամբ, սկզբնական շրջանում բանկը կդիմի դեմփինգի»:
Փորձագիտական մեկ այլ կարծիքի համաձայն՝ վերջին տարիներին բանկային բիզնեսը Ռուսաստանում այդքան էլ չէր հետաքրքրում ներդրողներին. նվազում էր եկամտաբերությունը, ոլորտի «մաքրման» միջոցները լավատեսություն չէին ներշնչում եւ «շատ լավ է, որ գտնվել է ներդրող, որին այս ռիսկերը չեն վախեցնում եւ ով պատրաստ է զարգացնել ինտերնետ բանկինգը»:
«Ֆինտեխ» բաժնի գործընկեր`

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: