TalkBank-ը գործընկերներ է փնտրում ԱՊՀ երկրներում ու Եվրոպայում

04.03.2019 | 11:07 Գլխավոր էջ / Նորություններ / Ֆինտեխ /
#TalkBank #Միխայիլ Պոպով
Մեսենջերներում գործող վիրտուալ TalkBank-ը նախատեսում է գործունեություն ծավալել ԱՊՀ երկրներում ու Եվրոպայում եւ այդ նպատակով գործընկերներ է փնտրում։

Այս մասին Infobank.by կայքին տված հարցազրույցում պատմել է TalkBank-ի հիմնադիր Միխայիլ Պոպովը, նշելով, որ այսօր ֆինտեխ հարթակն աշխատում է ռուսաստանյան երկու բանկերի հետ եւ նախատեսում է ընդլայնել համագործակցությունը ֆինանսաբանկային կազմակերպությունների հետ։

«Բանկերի հետ մենք համագործակցում ենք որոշակի պայմաններով, այսպես կոչված «revenue share» սկզբունքով, ինչն իրենից ներկայացնում է գործունեությունից ստացած եկամուտների բաժանում։ Մեր կողմից մենք գումար ենք ծախսում հաճախորդների ներգրավման եւ իրենց տրամադրվող սերվիսների զարգացման վրա։

Բանկն իր կողմից ապահովում է վճարումների եւ հաշիվների բացման համար ենթակառուցվածք։ Դա փոխշահավետ համագործակցություն է, քանի որ մենք, որպես կանոն, առաջին անգամ ենք նոր հաճախորդներ ներգրավում բանկ, եւ մեր հաճախորդներից շատերը առաջին անգամ մեզանից են իմանում «մեր» բանկերի մասին։ Եվ դա այն պատճառով, որ մենք աշխատում ենք մեր բրենդի ներքո եւ հաճախորդը սկզբից հանդիպում է հենց մեր առաջարկին եւ նոր հետո է իմանում, թե որ բանկերն են մեր գործընկերների շարքում»,- ասել է Միխայիլ Պոպովը։

Իր փոխանցմամբ՝ արհեստական բանականության եւ խոսքի ավտոմատ մշակման մեխանիզմների հաշվին դիմումների ավելի քան 90%-ը ամփոփվում է TalkBank-ում։ Այդ իսկ պատճառով գործընկեր բանկը չի աշխատում TalkBank-ի հաճախորդների հետ, գումար եւ ռեսուրս չի ծախսում իրենց ու կոնտակտային կենտրոնի վրա։

Անդրադառնալով մեսենջերներում աշխատող բանկի տարբերությանը դասական, ինչպես նաեւ հեռահար գործող բանկերից, ինչպիսին է, օրինակ, «Տինկոֆ»-ը, Միխայիլ Պոպովը նշել է.

«Մեր առանցքային տարբերությունը կայանում է նրանում, որ օգտագործելով փոխգործակցության նոր ինտերֆեյս, այն է՝ չաթ-բոտերը մեսենջերներում, մենք հասկանում ենք, որ դրանք չպետք է կրկնեն բջջային հավելվածները։ Դա լրիվ ուրիշ պատմություն է։ Մենք ստեղծում ենք ֆինանսական օգնականի։ Այն վերլուծում է ձեր կյանքը, հուշում է լավագույն լուծումները եւ իրեն միշտ կարելի է դիմել. դա լրիվ ուրիշ գաղափարախոսություն է։ TalkBank-ը օգնական է եւ «նավիգատոր», որը միշտ ուղղորդում է հաճախորդին եւ օգնում է իրեն կառավարել անձնական ֆինանսները»։  

TalkBank-ն ունի մուլտիմեսենջերային հարթակ՝ Viber, Telegram, Vkontakte, Facebook, մոտ ապագայում նաեւ՝ WhatsApp։ Ֆինտեխ հարթակին միացած է «Ալիսա» ձայնային օգնականը, հեռանկարում են նաեւ Google Home-ն ու Alexa-ն։

«Սպառողական փորձը փոխվում է, եւ մեր նորարարությունները պահանջված են հաճախորդների կողմից։ Մուտք գործեցիր մեսենջեր, գտար TalkBank-ը, գրեցիր «ողջույն», քարտ բացեցիր, ընկերներին գումար փոխանցեցիր, վարկ վերցրեցիր։ Եվ այս ամենը մեսենջերի օգնությամբ, առանց հավելյալ գործողությունների։ Ամեն ինչ հարմար է, պարզ ու թափանցիկ։ Ինչ չհասկացար՝ հարցրեցիր, եւ ռոբոտը մանրամասն կպատասխանի բոլոր հարցերին։ Դա գրավում է եւ դա հենց այն է, ինչ մարդիկ սպասում են սերվիսներից, հատկապես ֆինտեխից»,- ընդգծել է Միխայիլ Պոպովը։

«Ֆինտեխ» բաժնի գործընկեր` 
Դիտում՝ 22207
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW