Հայտնի գիտնականը կզբաղվի Սբերբանկի ներքին մատրիցայի ուսումնասիրությամբ
12.03.2019 | 09:51 Գլխավոր էջ / Նորություններ / Ֆինտեխ /

Լուսանկարը՝ fontanka.ru

«Սբերբանկի հետ աշխատում, փոխգործակցում են մարդիկ: Սբերբանկում եւս աշխատում են մարդիկ: Այսօր ամենակարեւորն այդ սոցիալական փոխգործակցության որակի խնդիրն է: Համակարգերը, որոնց հետ բախվում են մարդիկ, էլ ավելի են դժվարանում, իսկ միմյանց հետ գործակցությունից մարդիկ հետ են վարժվել: Եթե վերցնեք բանկի յուրաքանչյուր բաժանմունք, ապա դա որոշակի բիզնես գործընթաց է, որն իրագործում են մարդիկ: Եվ մարդիկ պետք է աշխատեն այնպիսի հանգամանքներում, երբ կկարողանան հեշտ ու հանգիստ պատասխանել յուրաքանչյուր հարցի, երբ կհասկանան ինչպես ճիշտ գործել»,- Քսենյա Սոբչակի հետ հարցազրույցում ասել է Անդրեյ Կուրպատովը:
Նրա կարծիքով՝ այս ամենը մարդիկ չեն որոշում Սբերբանկի բաժանմունքում, դա կատարվում է նրա հաշվին, թե ինչպես է կառուցված ներքին մատրիցան, որը հնարավորություն է տալիս բաժանմունքի կառավարչին լինել հարմարավետ զրուցակից, որի միջոցով հեռարձակվում են համապատասխան ծառայություններ:
Անդրեյ Կուրպատովը վստահ է, որ կարեւոր չէ, թե ով է կառավարում, «Գրեֆը եւս կարեւոր չէ, իմ աշխարհընկալման մեջ ամեն ինչ կախված է նրանից, թե ինչպես են կարգավորված գործընթացները»:
«Ամբողջ հարցն այն է, որ Գրեֆին բաժին է հասել հսկայական տնտեսություն, եւ նա զբաղվում է նրանով, թե ինչպես կառուցել բիզնես գործընթացները: Եվ ես վստահ եմ, որ նա անսահման երջանիկ կլինի, եթե ինչ-որ պահի կկարողանա չգնալ աշխատանքի, եւ ամեն ինչ կաշխատի ժամացույցի պես»,- նշել է գիտնականը:
Նրա խոսքով՝ տեխնոլոգիական հսկաներն այսօր դառնում են ենթակառուցվածքային միջավայրեր. այնպիսի ընկերություններ, ինչպիսիք են Facebook-ը, Google-ը, Apple-ը, զբաղվում են ամեն ինչով, եւ որեւէ կոնկրետ ծառայություն այլեւս ոչ ոքի պետք չէ:
«Սբերբանկն ամենատեխնոլոգիական ընկերություններից է Ռուսաստանում, որը ստեղծում է ենթակառուցվածք մեր յուրաքանչյուր կարիքը բավարարելու համար»,- հավելել է Անդրեյ Կուրպատովը:
Նա համոզված է, որ տեղի է ունեցել չորրորդ տեխնոլոգիական հեղափոխությունը եւ Սբերբանկի անվանման մեջ անհրաժեշտ է հեռացնել «բանկ» բառը, քանի որ բանկերն իրենց նախկին տեսքով այլեւս գոյություն չունեն եւ պետք է ձեւավորել նոր մոտեցում հաճախորդի հանդեպ:
Անդրեյ Կուրպատովը տեղեկացրել է, որ նորաստեղծ լաբորատորիայում կաշխատի 12 մարդ, այդ թվում 6-ը՝ Սբերբանկից եւ նույնքան աշխատակից՝ իր թիմից:
Նա չի մանրամասնել Սբերբանկից ստացվող աշխատավարձի չափը՝ նշելով միայն, որ կվարձատրվի շատ ավելի քիչ, քան խնդրել էր: Միաժամանակ, Կուրպատովը հայտնել է, որ իր միայն մեկ դասախոսությունն արժե 700 հազ. ռուբլի (մոտ $10 640):
«Ֆինտեխ» բաժնի գործընկեր`

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: