Սբերբանկն էմոցիոնալ կապ կհաստատի իր էկոհամակարգից օգտվողների հետ
12.02.2019 | 15:01 Գլխավոր էջ / Նորություններ / Ֆինտեխ /

Լուսանկարը՝ http://kurpatov.ru

Ինչպես հաղորդում է բանկի մամուլի կենտրոնը, գիտական մշակումների արդյունքները կներդրվեն «Սբերբանկ» խմբում ներառված ընկերությունների առօրյա գործունեության մեջ:
Լաբորատորիայի գիտական ղեկավար կդառնա Մեթոդոլոգիայի բարձրագույն դպրոցի նախագահ, անվանի գիտնական, 100-ից ավելի գիտական աշխատությունների հեղինակ Անդրեյ Կուրպատովը:
Նոր լաբորատորիան կտեղակայվի երկու քաղաքում՝ Մոսկվայում եւ Սանկտ Պետերբուրգում:
Սբերբանկի Վարչության նախագահի առաջին տեղակալ Լեւ Խասիսի փոխանցմամբ՝ լաբորատորիայի հիմնական խնդիրն է բանկի հաղորդակցությունների եւ պրոդուկտների էկոհամակարգը լիարժեք համապատասխանեցնել մարդու կարիքներին:
«Մենք ցանկանում ենք լաբորատորիայի մշակումների շնորհիվ էմոցիոնալ կապ հաստատել յուրաքանչյուրի հետ, ով առնչություն կունենա մեր էկոհամակարգի պրոդուկտների հետ եւ գնահատում ենք այդ կապը որպես մեր մրցունակություն հիմք: Անդրեյ Կուրպատովը բիզնեսի եւ գիտության մարդ է եւ ունի բարդ մեդիանախագծերի ու մեծ հետազոտությունների կառավարման հիանալի փորձ: Մենք ողջունում ենք նրան Սբերբանկի թիմում եւ համոզված ենք, որ կկարողանանք կառուցել բացառիկ գիտական լաբորատորիա՝ մեր բիզնեսի համար էական գործնական արդյունքով»,- նշել է Լեւ Խասիսը:
«Երբեւէ մարդկային գործոնի նշանակությունն այդքան կարեւոր չի եղել, որքան այսօր, երբ անցում է կատարվում թվային տնտեսությանը: Աշխարհը փոխվում է. կառավարման համակարգերը բարդանում են, իսկ մարդիկ սպասում են ավելի որակյալ ղեկավարման եւ անհատական սպասարկման: Խոշոր բիզնեսը սկսում է գիտակցել իր գործունեության մեջ մարդու մասին ամենաժամանակակից գիտական գիտելիքների ինտեգրման անհրաժեշտության մասին: Այնպես որ, ստեղծելով լաբորատորիան, Սբերբանկը հերթական անգամ ցուցադրում է իր ռազմավարական առաջնորդությունը»,- ասել է լաբորատորիայի գիտական ղեկավար Անդրեյ Կուրպատովը:
«Ֆինտեխ» բաժնի գործընկեր`

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: