2019թ. առաջին եռամսյակում Սբերբանկը կգործարկի քրաուդլենդինգային հարթակ, որը հնարավորություն կտա ֆիզիկական անձանց պարտքով գումար տրամադրել ընկերություններին։ Ինչպես հայտնում է Banki.ru-ն, այս մասին հայտնել է Սբերբանկի վարչության նախագահի առաջին տեղակալ Ալեքսանդր Վեդյախինը։«Այնտեղ մի քանի հետաքրքիր բան կլինի։ Առաջին հերթին, մենք կառաջարկենք այն իրավաբանական անձանց ռիսկերի գնահատումը, որոնք կցանկանան գումար ստանալ ֆիզիկական անձանցից։ Մենք կգնահատենք ռիսկերը, իսկ ներդրումը հնարավոր կլինի կատարել մեր «Սբերբանկ Օնլայն» մոբայլ հավելվածի միջոցով։ Մեծամասամբ Սբերբանկը կդառնա համաներդրող այդ ընկերությունում։ Այսպիսով, մարդը՝ հասարակ հաճախորդը, կհասկանա այն ռիսկի չափաբաժինը, որը կընդունի»,- պարզաբանել է Ալեքսանդր Վեդյախինը։ Միաժամանակ, Սբերբանկի ղեկավար Գերման Գրեֆը, ելույթ ունենալով Գայդարյան 10-րդ ֆորումում, կոչ է արել չշտապել նոր տեխնոլոգիաների կարգավորման գործում։«Մեզ պետք չէ ավելորդ կարգավորում։ ԵՄ-ն առաջ է անցել ամբողջ աշխարհից, ընդունել է դիրեկտիվ, որը կանգնեցրել է առաջընթացն արհեստական բանականության եւ մեծ տվյալների հետ աշխատանքում։ Պետք չէ շտապել կարգավորման հարցում, կարգավորել այն, ինչը մենք չենք տեսնում եւ չենք հասկանում։ Ինձ ավելի շատ դուր են գալիս ամերիկյան եւ չինական մոտեցումները. այնտեղ ուշադիր հետեւում են, բայց չեն շտապում կարգավորման հարցում»,- ասել է Գրեֆը։ 19.10.2018 | 16:14 Գրեֆ. Բլոկչեյնը ցնցող ֆենոմեն է, որը պետք է վերաիմաստավորել Սբերբանկի ղեկավարն անդրադարձել է նաեւ կոռուպցիայի դեմ պայքարին՝ ընդգծելով, որ այն կվերանա, եթե պետական կառավարման ոլորտում ամբողջ գործունեությունը թվայնացվի։ «Նախագահի հետ հանդիպմանը քննարկվում էր այնպիսի թվային հարթակի ստեղծման հնարավորությունը, որի միջոցով հնարավոր կլինի բողոքներ ներկայացնել իրավապահ մարմինների հասցեին։ Իմ կարծիքով՝ ընդհանրապես պետք չէ նման բան անել։ Եթե լինի թափանցիկ գործունեություն՝ հիմնված թվային մեթոդի վրա, որը հասանելի կլինի շուկային, երբ յուրաքանչյուր պաշտոնյայի բոլոր որոշումները հնարավոր կլինի վերլուծել, ապա միայն այս դեպքում կոռուպցիան՝ որպես երեւույթ, կսկսի վերանալ»,- նշել է Գերման Գրեֆը։ «Ֆինտեխ» բաժնի գործընկեր` Tweet Դիտում՝ 17889