ԱԲ-ն կրճատել է Սբերբանկի միջին օղակի մենեջերների 70%-ին
12.11.2018 | 12:54 Գլխավոր էջ / Նորություններ / Ֆինտեխ /

Լուսանկարը՝ https://rossaprimavera.ru

Ինչպես հաղորդում է Banki.ru-ն, այս մասին հայտնել է Սբերբանկի նախագահ Գերման Գրեֆը՝ արհեստական բանականության տեխնոլոգիաներին նվիրված Sberbank Data Science Day միջազգային կոնֆերանսի ընթացքում:
Գերման Գրեֆը նշել է, որ այսօրվա դրությամբ բանկում գործում է «Կառավարման ինտելեկտուալ համակարգը», որի շարժիչը լուծումներ ընդունելիս եւ առաջարկություններ տալիս անցնում է ամենօրյա ուսուցում:
Նա ընդգծել է, որ կրճատված մենեջերների մեծ մասը վերապատրաստում է անցել եւ այսօր բանկում զբաղվում է այլ աշխատանքով: Միաժամանակ, «բանկը գնահատում է մի խնդրից մյուսին արագ անցնելու կարողությունը, որի շնորհիվ երբեմն բանկի աշխատակիցները չորս-հինգ տարվա ընթացքում փոխում են իրենց մասնագիտությունը մի քանի անգամ, չնայած որ դա հեշտ չէ»:
Անդրադառնալով գլոբալ զարգացումներին՝ Սբերբանկի ղեկավարը նշել է, որ առաջիկա 12 տարիների ընթացքում արհեստական բանականության ներդրումը համաշխարհային ՀՆԱ-ում կկազմի $16 տրլն:
«Հետագա տարիներին արհեստական բանականության էքսպանսիան, ամենայն հավանականությամբ, միայն կավելանա: Մի շարք ընկերությունների կանխատեսմամբ, եթե այսօր արհեստական բանականության ներդրումը համաշխարհային ՀՆԱ-ում կազմում է $1 տրլն, ապա, խորհրդատվական ընկերությունների գնահատմամբ, մինչեւ 2030թ. այդ ցուցանիշը կավելանա 16 անգամ»,- նշել է Գերման Գրեֆը:
Նրա կարծիքով՝ էապես կավելանա նաեւ այս ոլորտում պահանջված մասնագետների թիվը, մասնավորապես, տասը տարի հետո նրանց պահանջարկը կկազմի 10 մլն:
«Ոմանք ասում են, որ արհեստական բանականությունը նման է թանկարժեք խաղալիքի, որով մեծ փողերի դիմաց խաղում եմ հարուստ մարդիկ: Սակայն այսօրվա դրությամբ դա այն ոլորտն է, որով զբաղվում են բոլորը»,- ընդգծել է Սբերբանկի ղեկավարը:
«Ֆինտեխ» բաժնի գործընկեր`

Վերջին լուրեր
09.04.2025 | 10:30 Ֆինտեխ
09.04.2025 | 10:27 Նորություններ
IDBank. Եվս մեկ անվճար մուտք՝ օդանավակայանների բիզնես-սրահներ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: