Beyond Banking-ը գալիս է փոխարինելու Open Banking-ին

15.10.2018 | 09:55 Գլխավոր էջ / Նորություններ / Ֆինտեխ /
#Beyond Banking
Այսօր Open Banking-ին փոխարինելու է գալիս նոր՝ Beyond Banking հայեցակարգը, որը նշանակում է «ավելին, քան բանկ»։

Ինչպես գրում է Forbes-ի մեկնաբան Իլյա Էտկոն, այս հայեցակարգը հասանելիություն է տրամադրում բանկային ենթակառուցվածքին ոչ միայն ֆինանսական միջնորդներին, այլեւ այլ ոլորտների ներկայացուցիչներին։ Խոսքը տուրիստական, լոգիստիկ, հեռահաղորդակցության ընկերությունների, զվարճանքների ինդուստրիայի մասնակիցների մասին է եւ այլն։   


Այժմ հաճախորդը կարող է մոբայլ հավելվածի կամ բանկի հատուկ կայքի միջոցով գնել ուղեգիր, օդանավի տոմս, ամրագրել հյուրանոց, պատվիրել ուտելիքի առաքում, հերթագրվել պոլիկլինիկայում եւ այլն։

Բանկերը վերածվում են ամբողջական էկոհամակարգի, նրանք արդեն մրցակցում են ոչ միայն միմյանց (ինչպես թվայնացման փուլում) կամ ֆինանսական ոլորտի մասնակիցների (բրոքերների, ապահովագրական, ներդրումային եւ ֆինտեխ ընկերությունների) հետ, ինչպես Open Banking-ի դեպքում է, այլեւ սպառողական ոլորտի այլ հատվածի ներկայացուցիչների հետ։

Դրա մասին է վկայում համաշխարհային փորձը։ Այսօր նման էկոհամակարգերի թվին կարելի է դասել Amazon-ը, Google-ը, Alibaba-ն եւ այլն։

Սպառողական հատվածի խոշոր ընկերություններն ավելի հաճախ են ընտրում նոր ռազմավարությունը։ Սակայն, ինչպես նշում է Forbes-ի մեկնաբանը, այստեղ կարեւոր պահ կա: Համաձայն ամերիկյան AMT խմբի հետազոտության՝ եթե հինգ տարի առաջ գլոբալ ընկերությունների 22%-ն էր նախատեսում վերաճել էկոհամակարգի, ապա այսօր նման պատրաստակամության մասին է հայտնում խաղացողների միայն 8%-ը։

«Բանն այն է, որ գլոբալ տրանսֆորմացիան հեշտ ճանապարհ չէ։ Այն պահանջում է ահռելի ռեսուրսներ տեխնոլոգիաների զարգացման եւ խոստումնալից ստարտափների գնման համար։ Սակայն մրցակցող շատ էկոհամակարգերի անհրաժեշտություն էլ չկա. արդեն այսօր հասկանալի է, որ մեկ շուկայում բավականաչափ տեղ կա միայն երկու թվային հսկաների համար։ Չինաստանում դրանք Alibaba Group-ն ու Tencent-ն են, Ամերիկայում՝ Google-ն ու Amazon-ը»,- նշում է Forbes-ի մեկնաբանը։

«Ֆինտեխ» բաժնի գործընկեր` 
Դիտում՝ 24554
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW