Mango-ն կզարգացնի insurtech ոլորտը Ռուսաստանում
03.10.2018 | 11:54 Գլխավոր էջ / Նորություններ / Ֆինտեխ /

Լուսանկարը՝ https://www.trulioo.com/

Ինչպես հաղորդում է RBC-ն, ընկերությունը, որը կունենա Mango անվանումը, սեփական պրոդուկտների վաճառքից բացի, հանդես կգա որպես բարձր տեխնոլոգիական մարկետփլեյս՝ ուրիշ ընկերությունների համար:
Սկզբնական փուլում «Ալֆա Գրուպ»-ը կապահովի ստարտափի ֆինանսավորումը: Նախնական տվյալներով՝ ներդրումների ծավալը կարող է կազմել մինչեւ $10 մլն:
«Նոր ապահովագրական ընկերության գաղափարն է՝ առաջարկել նորովի նայել սովորական երեւույթների վրա՝ օգտագործելով համաշխարհային փորձը եւ ներգրավելով տեխնոլոգիական կրթությամբ մարդկանց: Մենք նախատեսում ենք փոխել շուկան եւ ստեղծել թվային ապահովագրության նոր շուկաներ, որտեղ կլինենք բացարձակ առաջնորդ»,- նշել է բաժնետերերի ներկայացուցիչը:
Նոր ընկերության թիրախային լսարանը կկազմեն 20-40 տարեկան այն մարդիկ, որոնք կարեւորում են առաջադեմ տեխնոլոգիաներն ու վստահությունը:
Փորձագետների կարծիքով՝ Ռուսաստանում insurtech ստարտափները, որոնց թվին է դասվում նաեւ Mango-ն, գտնվում են այսօր սաղմնային վիճակում, ի տարբերություն միջազգային շուկաների, որտեղ այդ ստարտափներում բավականին ակտիվ ներդրումներ են կատարվում:
Համաձայն Willis Towers Watson ապահովագրական բրոքերի վերլուծության՝ 2013-ից մինչեւ 2018-ի երկրորդ եռամսյակի ավարտը կյանքի եւ առողջության ապահովագրության insurtech ստարտափներում ներդրումները կազմել են $5,1 մլրդ, իսկ դժբախտ պատահարների եւ ունեցվածքի ապահովագրությամբ զբաղվող ընկերություններում՝ $4,2 մլրդ:
Ներդրումների 58%-ը բաժին է ընկնում ամերիկյան, 7%-ը՝ բրիտանական, 5-ական տոկոս՝ գերմանական եւ չինական, 4%՝ հնդկական, 3%՝ ֆրանսիական ստարտափներին: Մնացած երկրներին բաժին է ընկնում ներդրումների 18%-ը:
«Ֆինտեխ» բաժնի գործընկեր`

Վերջին լուրեր
08.04.2025 | 16:42 Նորություններ
Մոսկվայում բնակվող միլիոնատերերի թիվը 10 տարում նվազել է 25%-ով
08.04.2025 | 10:11 Նորություններ
Համագործակցության հուշագիր է ստորագրվել HUMO-ի եւ Arca-ի միջեւ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: