Visa-ն եւ MasterCard-ը մատնահետքի սքանավորմամբ քարտեր են փորձարկում
21.06.2018 | 14:43 Գլխավոր էջ / Նորություններ / Ֆինտեխ /

Լուսանկարը՝ https://3dnews.ru/

Ինչպես հայտնում է RBC-ն, վկայակոչելով The Wall Street Journal-ին, քարտը կգործի այն ժամանակ, երբ քարտապանն իր մատը կդնի քարտում ներդրված սենսորի վրա:
Մատնահետքի վերաբերյալ տեղեկատվությունը տեղակայված կլինի չիպում, որը սովորաբար գտնվում է քարտային համարի վերեւի հատվածում:
Բանկային տերմինալով վճարում կատարելիս չիպը կհսկի՝ համընկնում է արդյոք գնում կատարողի մատնահետքը չիպի հիշողության մեջ պահպանված մատնահետքի հետ:
Այս տեխնոլոգիայի կիրառման կողմնակիցները կարծում են, որ այն կօգնի պաշտպանվել զեղծարարություններից: Այսպես, եթե քարտը գողացվի, ներդրված չիպը չի թողնի նրանով վճարում կատարել:
Նոր տեխնոլոգիայի գործարկման ժամկետների մասին գործակալությունը չի նշում:
«Ֆինտեխ» բաժնի գործընկեր`

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: