Ռուսաստանում կրիպտոարժութային private banking կփորձարկվի

15.06.2018 | 18:13 Գլխավոր էջ / Նորություններ / Ֆինտեխ /
#Սբերբանկ #Ալֆա-Բանկ
Սբերբանկն ու Ալֆա-Բանկը մտադիր են Ռուսաստանի Կենտրոնական բանկի կողմից կարգավորվող հարթակում փորձարկել կրիպտոարժույթների վրա հիմնված մի քանի private banking պրոդուկտներ:

Ինչպես գրում է «Կոմերսանտ»-ը, փորձնական նախագծերի համար պրոդուկտները մշակվել են Սբերբանկի, Ալֆա-Բանկի, AddCapital հիմնադրամի եւ Ազգային հաշվարկային դեպոզիտարիայի private ստորաբաժանումներում՝ հատուկ աշխատանքային խմբերի կողմից:

AddCapital հիմնադրամում նշել են, որ նախատեսվում է փորձարկել երկու լուծում՝ որոշակի բնութագրեր ունեցող բորսային ալգորիթմներ: «Ալգորիթմերը պարզորոշված են, չեն պարունակում թաքնված չափորոշիչներ, լավ աշխատում են նաեւ ավանդական ֆինանսական ակտիվների դեպքում»:

Ալգորիթմները գործում են ներդրումային պորտֆելի հիման վրա, որը հիմնադրամը հավաքում է այս պահին առավել վստահելի վեց կրիպտոարժույթներով (Bitcoin, Bitcoin Cash, Ethereum, Litecoin եւ այլն), որոնք կազմում են աշխարհի ընդհանուր թվային ակտիվների 75%-ը:

«Ցանկանում ենք մեր հաճախորդներին առաջարկել թվային ակտիվներ մուտք գործելու բացարձակ թափանցիկ տարբերակ՝ ամբողջությամբ համապատասխանող կարգավորման պահանջներին, ինչը թույլ կտա ներդրում կատարել հաճախորդներին հետաքրքրող պրոդուկտներում ՌԴ շուկայում»,- նշել են Սբերբանկ Private-ում:

Ալֆա-Բանկում էլ կարծում են, որ թվային ֆինանսական ակտիվները վաղ թե ուշ գլոբալ տնտեսության զգալի մաս են կազմելու.

«Մեր նպատակն է արագացնել թվային ֆինանսական ակտիվները ներդրումային ակտիվներ ճանաչելու գործընթացն ու հնարավորինս արագ դրանք մտցնել օրինական դաշտ»:

Կարգավորչի մամուլի ծառայությունում ընդգծել են, որ փորձարկված պրոդուկտների ներդրման նպատակահարմարությունը կորոշվի ՌԴ Կենտրոնական բանկի կողմից: Վերջինս որոշումը կկայացնի պետական մարմինների հետ համատեղ, միայն այն դեպքում, երբ կմշակվեն ռիսկերի կառավարման մեխանիզմներ, որոնք կապահովեն այդ ռիսկերի նվազեցումը:

«Ֆինտեխ» բաժնի գործընկեր` 
Դիտում՝ 25082
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW