Նորագույն տեխնոլոգիաները ներթափանցում են բիզնեսի տարբեր ոլորտներ, եւ այս առումով անշարժ գույքի շուկան բացառություն չէ: Ստարտափների կողմից շուկային առաջարկվող նորարարական լուծումների հետ մեկտեղ շրջանառության մեջ է դրվել նաեւ նոր տերմին՝ PropTech (անգլ. Property technology՝ գույքի, սեփականության տեխնոլոգիա):Rusbase բիզնես պորտալը բացահայտել է նոր հասկացության էությունը: Հրապարակման առավել հետաքրքիր դրույթները ներկայացնում ենք ստորեւ: Ի՞նչ է PropTech-ըԱյս հասկացությունն ունի բազում բնորոշումներ: Առավել հաճախ հանդիպողը պատկանում է անշարժ գույքի վաճառքով զբաղվող Atlas International ընկերության տնօրեն Ջեյմս Դիրսլիին (James Dearsley).«PropTech-ն անշարժ գույքի շուկայում ընթացող թվային լայն տրանսֆորմացիայի մի փոքր մասն է: Սա արմատապես նոր մոտեցում է՝ ուղղված անշարժ գույքի ձեռքբերմանը, շահագործմանը եւ կառավարմանը»: Այս հայեցակարգը ներառում է անշարժ գույքի շուկայի լայն շրջանակ: Խոսքը վերաբերում է ոլորտի կոմերցիոն եւ շինարարական կողմին եւ, անգամ, խելացի շենքերի եւ քաղաքների ստեղծմանը: Շատերն են փորձել տալ հստակ եւ պարզ բացատրություն այս հասկացությանը: Ստորեւ դրանցից մեկը.«Սա հավաքական տերմին է, որն օգտագործվում է անշարժ գույքի շուկային տեխնոլոգիապես նորարական պրոդուկտներ կամ նոր բիզնես մոդելներ առաջարկող ստարտափներին բնորոշելու համար»: Այսօր PropTech-ում զարգանում է մի քանի ուղղություն: Մասնավորապես՝ անշարժ գույքի շուկան որպես այդպիսին (PropTech), խելացի քաղաքներ եւ շենքեր, համատեղ օգտագործման տնտեսություն, շինարարական ոլորտ (ConTech) եւ ֆինանսներ (FinTech): ConTech-ն ու FinTech-ը սերտ կապված են անշարժ գույքի շուկայի հետ: Լուսանկարը՝ Medium ՍտարտափներՍտարտափների մեծ մասը կարելի է բաժանել երկու խմբի.- Ստարտափներ, որոնք առաջարկում են գործիքներ: Այդ գործիքները միտված են օգնելու անշարժ գույքի ոլորտի պրոֆեսիոնալներին բարելավել իրենց ծառայությունները կամ բարձրացնել արդյունավետությունը:- Ստարտափներ, որոնք ձգտում են փոխարինել անշարժ գույքի ոլորտի պրոֆեսիոնալներին:Անշարժ գույքի շուկայում գործող ստարտափներն արդեն վաղուց ներդրումներ են ներգրավում: Մասնավորապես, 2012-ից սկսած՝ վենչուրային ներդրումների ծավալը PropTech-ում կազմել է շուրջ $6,5 մլրդ, եւ այս ընթացքում ամբողջ աշխարհում ի հայտ է եկել 800 նոր ստարտափ: Սակայն 2014-ից սկսած՝ ոլորտում լուրջ վերելք է նկատվում՝ առաջին PropTech-ստարտափը, որը գնահատվել է $1 մլրդ, հիմնադրվել է 2016թ.: Նույն թվականին այս օրինակին է հետեւել եւս երեք նոր ընկերություն: Ընկերությունների մեծ մասին միավորում են միանգամից մի քանի տեխնոլոգիական լուծումներ: Որպես օրինակ բերվում է Opendoor ստարտափը, որը համացանցում անշարժ գույք է գնում անմիջապես սեփականատերերից այն գնով, որը սահմանված է Big Data-ի վրա հիմնված ալգորիթմով: Վերանորոգելով եւ կատարելագործելով գույքը՝ նրանք այն կրկին մտցնում են շուկա: Opendoor-ը փորձում է գնման գործընթացը հնարավորինս հարմարավետ դարձնել: Մասնավորապես, տների վրա տեղադրվում են էլեկտրոնային կողպեքներ, ինչը հնարավորություն է տալիս հաճախորդներին ցանկացած հարմար պահի ուսումնասիրել տունը՝ առանց նախնական գրանցման. աշխատակցի մասնակցություն չի պահանջվում, կողպեքի կոդը կարելի է ստանալ հավելվածի միջոցով: 20.04.2018 | 17:41 Բացելով փակագծերը. Big Data Ի՞նչ է սպասում ավանդական խաղացողներինՀամացանցի զարգացման հետ մեկտեղ անշարժ գույքի գործակալությունները կորցրին իրենց մենաշնորհն անշարժ գույքի առաջարկների մասին տեղեկատվության ասպարեզում: Օրինակ, Մեծ Բրիտանիայում նմանատիպ տեխնոլոգիաների զարգացմամբ զբաղվող ընկերությունների մասնաբաժինը շուկայում արդեն կազմում է 5%, իսկ վերլուծաբանների կանխատեսումներով՝ 2020թ. այդ ցուցանիշը կաճի մինչեւ 20%: Ասում են, որ բանկերը մտահոգված չեն շուկայում ֆինտեխ ստարտափների ներկայությամբ, չէ՞ որ նրանք նախկինի պես մեծ գումարներ են վաստակում: Կային ժամանակներ, երբ Universal-ն ու Kodak-ը մեծ փողեր ունեին, այնուամենայնիվ, նոր ընկերությունների հետ պայքարում նրանք պարտվեցին: Հարցը փողի մեջ չէ: Աստիճանաբար վերագնահատվում են բիզնես-մոդելները, փոխվում են մարդկանց պահանջները: Նոր ստարտափները կարող են վերլուծել այդ փոփոխությունները՝ լավագույն լուծումներ եւ առավել որակյալ ծառայություններ առաջարկելու համար: Արդյունքում նրանք առաջ կանցնեն:«Ֆինտեխ» բաժնի գործընկեր` Tweet Դիտում՝ 18198