Բացելով փակագծերը. Big Data
20.04.2018 | 17:41 Գլխավոր էջ / Նորություններ / Ֆինտեխ /

Լուսանկարը՝ pinimg.com

Ի՞նչ է Big Data-ն
Big Data-ն մարդկանցից եւ/կամ թվային սարքերից ստացված բոլոր հնարավոր տվյալների հավաքագրման, պահպանման, մշակման եւ օգտագործման հայեցակարգ է:
Տվյալ է համարվում, առաջին հերթին, տեխնոլոգիաների միջոցով սպառողի կողմից իրականացվող ցանկացած գործողություն, այդ թվում՝ գնումների դիմաց քարտով վճարելը կամ առեւտրի կենտրոնում պտտադռնակի միջով քարտով անցնելը՝ այդպիսով թողնելով «թվային հետք»: Քարտը տերմինալին մոտեցնելիս՝ դուք տվյալներ եք թողնում ձեր սպառողական նախասիրությունների մասին, իսկ օգտատերերի տվյալների ձեռքբերման ամենահայտնի աղբյուրը սոցիալական ցանցերն են:
Երկրորդ, մեր գաջեթները նույնպես տվյալներ են հաղորդում էլեկտրոնային համակարգերին: Օրինակ, դուք այցելում եք սրճարան եւ միանում Wi-Fi-ին, իսկ այդ ընթացքում համակարգը տվյալներ է «կուտակում» առնվազն այն մասին, թե որ մոդելի է ձեր հեռախոսը:
Երրորդ, ընկերությունները կարող են տվյալներ հավաքագրել ոչ թե մարդկանց, այլ իրերի մասին: Օրինակ, կան համակարգեր, որոնք այս կերպ գործարաններում դիտարկում են սարքավորումների վիճակը:
Ինչպե՞ս են օգտագործվում այդ տվյալները եւ ո՞ր դեպքերում են օգտակար
Խոշոր ռիթեյլերներն օգտագործում են Big Data-ի տարբեր տեսակները: Մասնավորապես, հավատարմության քարտերի վրա կուտակվում է գնումների պատմությունը՝ խանութները գիտեն ձեր նախասիրությունները: Ամենահեշտ բանը, որը նրանք կարող են անել, հաղորդագրություն ուղարկելն է ձեր սիրելի թանկարժեք ապրանքները զեղչով գնելու առաջարկի մասին:
Տեխնոլոգիաները, ըստ էության, փոխարինում են շուկայագետներին: Եթե նախկինում ցանցը հարցումներ էր անցկացնում գնորդների շրջանում կամ փորձագետ էր հրավիրում, որը, հիմնվելով տեսության վրա, ասում էր. «Ձեր թիրախային լսարանը 25-35 տարեկան կանայք են»,- ապա այսօր բոտը լուծումներ է մշակում վիճակագրության հիման վրա:
Մեծ տվյալներն օգտակար են չատ-բոտերի ուսուցման գործում, որոնք ներդրվում են զանգերի կենտրոններում, վաճառքի բաժիններում եւ այլն, որովհետեւ Big Data-ի գլխավոր նպատակը ոչ թե թիրախային լսարան փնտրելն է, այլ ավտոմատացումը եւ ծախսերի նվազեցումը:
Ամենախոշոր օրինակներից են Սբերբանկի բոտ օպերատորները: Ընկերությունը երկար ժամանակ ձայնագրում եւ հավաքում էր հաճախորդների խոսակցությունները իրական օպերատորների, այսինքն՝ մարդկանց հետ: Այդ խոսակցությունների հիման վրա մշակողները ծրագրավորել են ռոբոտներին, որոնք հետագայում փոխարինել են մարդկանց:
«Ֆինտեխ» բաժնի գործընկեր`

Վերջին լուրեր
04.04.2025 | 17:24 Նորություններ
04.04.2025 | 12:35 Նորություններ
04.04.2025 | 10:27 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: