Փորձագետները բացահայտում են կրիպտոշուկայի կորուստներն ու խոցելիությունը

22.01.2018 | 09:38 Գլխավոր էջ / Նորություններ / Ֆինտեխ /
#Բիթքոին #բլոկչեյն #հաքեր
Տարիների ընթացքում հաքերները գողացել են $1,2 մլրդ գումարին համարժեք կրիպտոարժույթ (բիթքոին եւ էֆիր/ether), իսկ հաշվի առնելով 2017թ. վերջին ոլորտում գրանցված «թեժ ալիքը»՝ այդ ցուցանիշը կարող է շատ ավելի բարձր լինել։

Ինչպես հաղորդում է Bloomberg-ը, այս եզրահանգմանն է եկել Autonomous Research ընկերության ֆինտեխ ռազմավարության գծով գլխավոր տնօրեն Լեքս Սոկոլինը.

«Ըստ էության, կրիպտոհաքինգի տարեկան շրջանառությունը կազմում է $200 մլն, հաքերները գաղտնազերծել են բիթքոինի եւ էֆիրի ավելի քան 14%-ը»։  

WinterGreen Research ընկերության գործադիր տնօրեն Սյուզան Յուստիսի հաշվարկներով՝ կրիպտոարժույթների հետ կապված զեղծարարությունները ընկերություններին եւ կառավարություններին $11,3 մլրդ են արժեցել՝ պայմանավորված արժույթների վաճառքի եւ անօրինական գործարքների հաշվին կորցրած հնարավոր հարկային մուտքերով։


«Այս կորուստները կարող են ձնագնդի էֆեկտ ունենալ, քանի որ մեծանում է այն ընկերությունների եւ ներդրողների թիվը, որոնք շտապում են համալրել կրիպտոարժութային «թեժացած» շուկան՝ չհաշվարկելով ռիսկերը կամ չձեռնարկելով համապատասխան քայլեր սեփական անվտանգության համար»,- գրում է գործակալությունը՝ ներկայացնելով կարծիքներ նաեւ բլոկչեյն տեխնոլոգիայի խոցելիության մասին։  

«Որոշ օգտատերեր բլոկչեյն գրառումները բացարձակ անվտանգ են համարում, մինչդեռ շատ դեպքերում դրանք ավելի անվտանգ չեն, քան յուրաքանչյուր այլ ծրագրային ապահովում»,- կարծում է Comae Technologies ընկերության ղեկավար Մետ Սույչեն։ Քանի որ շուկան հասունացած չէ, բլոկերը կարող են անգամ ավելի խոցելի լինել, քան այլ ծրագրերը։ Դրանք հազարավոր են՝ յուրաքանչյուրն իր սխալներով։

Իսկ Forrester Research ընկերության փորձագետ Անդրաս Ցսերի կարծիքով՝ «թեեւ բլոկչեյն «կոտրելը» կարող է ավելի դժվար լինել, քան մանրածախ առեւտրականի տվյալների բազան, այնուամենայնիվ, «պարգեւատրումը» ավելի մեծ կլինի՝ դուք կունենանք շատ ավելի մեծ ծավալի տեղեկատվություն գողանալու հնարավորություն»։  

WinterGreen-ի գնահատականով՝ բլոկչեյնի անվտանգ աշխատանքն ապահովելու համար ծրագրավորման ապահովման, ծառայությունների եւ սարքավորումների շուկայի ծավալը պետք է աճի մինչեւ $355 մլրդ։ Մինչդեռ 2017թ. այդ ցուցանիշը կազմել էր $259 մլն։

«Ֆինտեխ» բաժնի գործընկեր` 
Դիտում՝ 12157
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW