Իրանի կիբերտարածքի բարձրագույն խորհրդի քարտուղար Աբոլհասան Ֆիրուզաբադին հայտարարել է, որ իրենք «պատրաստ են ընդունել բիթքոինը՝ պայմանով, որ այն կարգավորման դաշտում կգործի»:«Մենք ողջունում ենք բիթքոինը, սակայն դրա եւ թվային մյուս արժույթների համար նորմատիվային բազա է անհրաժեշտ: Կանոններին հետեւելը պարտադիր է: Ներկայում Կենտրոնական բանկն ու մյուս հաստատությունները մշակում են վերահսկողության համապատասխան մեխանիզմներ, այդուհանդերձ, մարդիկ պետք է տեղեկանան կրիպտոարժույթների կիրառման ռիսկերի ու վտանգների մասին»,- իրանական Financial Tribune պարբերականի փոխանցմամբ՝ նշել է Աբոլհասան Ֆիրուզաբադին:Պաշտոնյայի խոսքով՝ չնայած Իրանում դեռ գոյություն չունի համապատասխան նորմատիվաիրավական բազա, շատերը լայնորեն կիրառում են բիթքոինն առօրյա վճարումների եւ առեւտրի մեջ, ինչպես նաեւ իրականացնում են մայնինգ: Աբոլհասան Ֆիրուզաբադիի խոսքով՝ Կենտրոնական բանկը դեռ իր վերջնական դիրքորոշումը չի հայտնել, սակայն իրավիճակն առաջիկայում կպարզվի:Պաշտոնյան նաեւ տեղեկացրել է, որ Իրանի կիբերտարածքի բարձրագույն խորհուրդն ու Կենտրոնական բանկը նախկինում իրականացրել են թվային արժույթների ուսումնասիրություն եւ մտադիր են շարունակել աշխատանքներն այս ուղղությամբ:«Ֆինտեխ» բաժնի գործընկեր` Tweet Դիտում՝ 23258