«Տինկոֆ Բանկ»-ի հիմնադիր Օլեգ Տինկովը հայտարարել է TinCoin կրիպտոարժույթի թողարկման մտադրության մասին։ «Զգում եմ, որ հենց աչքի առջեւ կորցնում ենք տեխնոլոգիական առաջնորդությունը։ Ժամանակն է՝ գործարկել TinCoin-ը։ Մենք գործնականում պատրաստ ենք»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Օլեգ Տինկովը։ Հիշեցնենք, որ ընթացիկ տարվա հուլիսին՝ Սանկտ Պետերբուրգում կայացած միջազգային ֆինանսական 26-րդ կոնգրեսի շրջանակում, Օլեգ Տինկովը բարձր էր գնահատել Ռուսաստանում ֆինտեխի զարգացվածության մակարդակը։ 17.07.2017 | 10:31 Մտորումներ ֆինտեխի մասին «Ռուսաստանյան ֆինտեխի եւ բանկային ՏՏ-ի մակարդակը համաշխարհայինից բարձր է: Անգամ չինացիներին չհաջողվեց հիմնել բանկ մեկ գրասենյակով եւ 6 մլն հաճախորդներով: Դա արեցինք մենք՝ ռուսներս, եւ դրանով կարելի է հպարտանալ: Եթե ֆինտեխը որեւիցե տեղ կա, ապա դա Ռուսաստանն է`Qiwi, «Яндекс», «Ֆինանսական տեխնոլոգիաների կետրոն»: Դրա համար պետք է շնորհակալ լինել ռազմաարդյունաբերական համալիրին, որտեղից մենք կարող ենք «ստանալ» ինժեներների, մաթեմատիկոսների, ֆիզիկոսների: Ֆինտեխը կայացավ հենց Ռուսաստանում, ոչ մի ուրիշ տեղ աշխարհում դա տեղի չունեցավ»,- նշել էր «Տինկոֆ Բանկ»-ի տնօրենների խորհրդի նախագահը։«Ֆինտեխ» բաժնի գործընկեր` Tweet Դիտում՝ 27814