Արարատբանկի պարտատոմսերի 8-րդ թողարկումը ցուցակվեց ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայում

26.06.2014 | 17:56 Գլխավոր էջ / Նորություններ / Արժեթղթերի շուկա /

Ս.թ. հունիսի 26-ից Արարատբանկի կողմից թողարկված անվանական արժեկտրոնային պարտատոմսերը ցուցակվել եւ ընդգրկվել են ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայի պարտատոմսերի երկրորդային (Bbond) ցուցակում, ինչպես նաեւ ցուցակման պահից թույլատրվում են նշված պարտատոմսերով հասցեական առեւտուրը եւ ռեպո գործարքների կնքումը:

Ընկերության պարտատոմսերի այս թողարկումը ներառում է 40,000 անվանական, ոչ փաստաթղթային, արժեկտրոնային պարտատոմս` 25 ԱՄՆ դոլար անվանական արժեքով, 8% տարեկան տոկոսադրույքով եւ 48 ամիս շրջանառության ժամկետով: Պարտատոմսերը բորսայում կշրջանառվեն ARBKB8 բորսայական հապավմամբ:

Ներկայումս ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայում շրջանառվում են Արարատբանկի հասարակ անվանական բաժնետոմսերը (ARBK), ինչպես նաեւ ՀՀ դրամով արտահայտված անվանական արժեկտրոնային պարտատոմսերը (ARBKB7) եւ ԱՄՆ դոլարով արտահայտված անվանական արժեկտրոնային պարտատոմսերը (ARBKB5, ARBKB6): Ընկերության պարտատոմսերի եւս 4 թողարկումներ ցուցակվել էին ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայում 2007, 2008, 2009 եւ 2011 թվականներին, որոնք հետագայում բարեհաջող մարվել են:

Դիտում՝ 5369
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW