Եվրապարտատոմսերի պահանջարկը հատել է 3 մլրդ դոլարի սահմանը

20.09.2013 | 16:15 Գլխավոր էջ / Նորություններ / Արժեթղթերի շուկա /

ՀՀ Ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանի փոխանցմամբ, «միջազգային փորձագետները բարձր են գնահատել առաջին սուվերեն եվրապարտատոմսերի տեղաբաշխման արդյունքները, եւ Հայաստանի մուտքը միջազգային կապիտալի շուկա համարում են հաջողված»:

«Հայաստանը կարողացավ օգտագործել ԱՄՆ ֆեդերալ ռեզերվի (FOMC) հայտարարությունից հետո շուկայում ստեղծված հնարավորությունը»,- նշել է ֆինանսների նախարարը:

Նրա գնահատմամբ, այս թողարկումը դիվերսիֆիկացնում է երկրի ֆինանսական աղբյուրները եւ ստեղծում ուղենիշ, որը կարող են հետագայում օգտագործել հանրապետության մասնավոր հատվածի թողարկողները:

Հայաստանի կողմից առաջին անգամ թողարկած եվրապարտատոմսերի պահանջարկը հատել է երեք միլիարդ դոլարի սահմանը:

Հայաստանը երեկ տեղաբաշխել է առաջին եվրապարտատոմսերը միջազգային կապիտալի շուկայում: Գլխավոր տեղաբաշխողները՝ Deutsche Bank AG-ը , HSBC Bank plc-ը և J.P.Morgan Securities plc-ը հաջողությամբ ավարտել են պարտատոմսերի առաջին տեղաբաշխումը:

Թողարկման պայմաններն են.

- ծավալը՝ 700 մլն ԱՄՆ դոլար,
- մարման ժամկետը՝ 7 տարի,
- տոկոսադրույքը՝ 6 %:

Հայաստանի վարկանիշը Moody's-ը գնահատել է Ba2 կայուն, իսկ Fitch-ը՝ BB- կայուն:  

Դիտում՝ 6697

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW