ՀՀ եվրապարտատոմսերում ներդրողներն արտոնություններ կստանան

22.08.2013 | 12:34 Գլխավոր էջ / Նորություններ / Արժեթղթերի շուկա /

ՀՀ կառավարության այսօրվա նիստում հավանության է արժանացել «Շահութահարկի մասին» օրենքում լրացում կատարելու օրինագիծը:

Ներկայացնելով այն, ՀՀ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանն ասել է, որ օրենքի ընդունման դեպքում ոչ ռեզիդենտ կազմակերպությունների կողմից ՀՀ պետական արտարժութային պարտատոմսերում կատարվող ներդրումների դիմաց ստացվող եկամուտները կազատվեն շահութահարկից:

Նրա խոսքով, նախագծի նպատակն է խթանել ոչ ռեզիդենտ կազմակերպությունների կողմից ՀՀ պետական արտարժութային պարտատոմսերում կատարվող ներդրումների ծավալի աճը:

Հայաստանի կառավարություն մտադիր է թողարկել առաջին եվրապարտատոմսերը մինչեւ տարեվերջ:

Դիտում՝ 6326

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW