Հայաստանը պայմանավորվել է իր եվրապարտատոմսերը տեղաբաշխողների հետ

08.08.2013 | 16:22 Գլխավոր էջ / Նորություններ / Արժեթղթերի շուկա /

Կառավարության այսօրվա նիստում հաստատվել է ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանի ներկայացրած որոշման նախագիծը` «Եվրապարտատոմսեր թողարկելու նպատակով գլխավոր տեղաբաշխողների հետ պայմանագիր կնքելու մասին»:

Որպես գլխավոր տեղաբաշխող ընտրվել են երեք հեղինակավոր ընկերություններ` Deutsche Bank AG, London Branch-ը, HSBC Bank plc-ը եւ J.P.Morgan Securities plc-ը, հայտնում է ՀՀ ֆինանսների նախարարության մամլո ծառայությունը:

Հայաստանի կառավարությունը դեռեւս մայիսին էր հավանության արժանացրել միջազգային կապիտալի շուկայում արտարժութային պարտատոմսեր թողարկելու հայեցակարգը:

Դիտում՝ 2745

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW