ՎԶԵԲ-ն լարիով արտահայտված արժեթղթեր կթողարկի

22.07.2013 | 10:18 Գլխավոր էջ / Նորություններ / Արժեթղթերի շուկա /

Մոտ ժամանակներս Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) վրացական լարիով արտահայտված արժեթղթեր կթողարկի:

Այդ մասին ասել է Վրաստանի Ազգային բանկի նախագահ Գիորգի Կադաղիձեն, հաղորդում է Trend-ը:

«Մեր հիմնական նպատակներից Վրաստանի բանկերում դոլարիզացիայի մակարդակի նվազեցումն է: Վերջին ամիսներին մենք աշխատում ենք այդ ուղղությամբ: Մոտ 2-3 ամիս անց ՎԶԵԲ-ն լարիով արտահայտված առաջին արժեթղթերը կթողարկի: Դա կօգնի զարգացնել արժեթղթերի տեղական շուկան եւ պահպանել տոկոսադրույքների նվազեցման դինամիկան», - ասել է Կադաղիձեն:  

Դիտում՝ 5004

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW