Արարատբանկի բաժնետոմսերի լրացուցիչ թողարկումը թույլատրվել է առեւտրի բորսայում

24.05.2013 | 18:20 Գլխավոր էջ / Նորություններ / Արժեթղթերի շուկա /

ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա-ն թույլատրել է առեւտրին ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ-ի բաժնետոմսերի լրացուցիչ թողարկումը, հայտնել են բորսայում:

2013թ.-ի մայիսի 24-ից ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ի կողմից թողարկված հասարակ անվանական բաժնետոմսերի լրացուցիչ թողարկումը  թույլատրվել է առեւտրին եւ ընդգրկվել է ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա-ի բաժնետոմսերի ազատ (C) շուկայում:

Ընկերության բաժնետոմսերի լրացուցիչ թողարկումը ներառում է 5,000 ՀՀ դրամ անվանական արժեքով 85,100 հատ հասարակ անվանական բաժնետոմս, որոնք համալրել են Ընկերության` առեւտրին թույլատրված բաժնետոմսերի քանակը: Այսպիսով, ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա-ում շրջանառվելու են ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ի կողմից թողարկված 1,277,501 հատ հասարակ անվանական բաժնետոմսեր:

Ներկայումս ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա-ում շրջանառվում են ԱՐԱՐԱՐՏԲԱՆԿ-ի հասարակ անվանական բաժնետոմսերը (ARBK), ինչպես նաեւ ՀՀ դրամով արտահայտված անվանական արժեկտրոնային պարտատոմսերը (ARBKB4) եւ ԱՄՆ դոլարով արտահայտված անվանական արժեկտրոնային պարտատոմսերը (ARBKB5): Ընկերության պարտատոմսերի եւս 3 թողարկումներ ցուցակվել էին ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա-ում 2007, 2008 եւ 2009 թվականներին, որոնք հետագայում բարեհաջող մարվել են:

Դիտում՝ 5246
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW