Հայաստանում կսկսեն շրջանառվել արտարժութային պարտատոմսեր

24.09.2012 | 08:17 Գլխավոր էջ / Նորություններ / Արժեթղթերի շուկա /

Երեւան/Մեդիամաքս/. ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա-ում գործարկվելու է նոր գործիք՝ արտարժութային պարտատոմսեր, հայտնել են բորսայում:

Արտարժութային պարտատոմսերն ընկերությունների կողմից թողարկված կորպորատիվ պարտատոմսեր են, որոնք արտահայտված են արտարժույթով: Այս պարտատոմսերը կարող են շրջանառվել բորսայական շուկայում բորսայի կողմից առեւտրի թույլատրում ստանալուց կամ ցուցակումից հետո:
 
ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա-ում նոր գործիքի կիրառումը թողարկողներին եւ շուկայի մասնակիցներին հնարավորություն կընձեռի ոչ միայն տեղաբաշխել եւ առեւտուր կազմակերպել արտարժութային պարտատոմսերով, այլ նաեւ կնքել համապատասխան ռեպո գործարքներ:

Նոր գործիքի ներդրման նպատակն է ընդլայնել հանրության եւ հայկական ընկերությունների ներդրումային եւ կապիտալի ներգրավման հնարավորությունները, ինչպես նաեւ խթանել արտասահմանյան ներդրումների ներհոսքի հայկական արժեթղթերի շուկա:

Դիտում՝ 9892

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW