Արարատբանկը Եվրասիական բանկից ներգրավել է $4 մլն միկրո եւ փոքր բիզնեսի վարկավորման նպատակով
20.01.2012 | 13:36 Գլխավոր էջ / Նորություններ / Արժեթղթերի շուկա /

Լուսանկարը՝ PanArmenian Photo

Երեւան/Մեդիամաքս/. Արարատբանկը Եվրասիական զարգացման բանկից ներգրավել է $4 մլն-ի վարկային միջոցներ՝ միկրո եւ փոքր բիզնեսի ֆինանսավորման նպատակով:
Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, այսօր Երեւանում համապատասխան պայմանագիրը ստորագրելուց հետո Արարատբանկի վարչության նախագահ Աշոտ Օսիպյանը տեղեկացրել է, որ ԵԱԶԲ միջոցներից ֆինանսավորումը բիզնեսին տրամադրվելու է 3-5 տարի ժամկետով, ԱՄՆ դոլարով եւ տարեկան 12-14% միջին տոկոսադրույքով:
ԵԱԶԲ կողմից պայմանագիրը ստորագրած՝ բանկի վարչության նախագահի տեղակալ Դմիտրի Ժուրբան նշել է, որ Արարատբանկի հետ համագործակցությունը կարող է հեռանկարային լինել՝ հաշվի առնելով բանկի հանդեպ վստահությունը եւ վարկավորման բնագավառում հարուստ փորձը:
Արարատբանկի բիզնես-վարկատեսակներին կարելի է ծանոթանալ այստեղ:
Վերջին լուրեր
30.04.2025 | 15:36 Նորություններ
ՎՏԲ-Հայաստան Բանկն աջակցել է միջբուհական «Ունիվերսիադա - 2025»-ին
30.04.2025 | 12:38 Նորություններ
29.04.2025 | 16:59 Նորություններ
Կարիերա, կրթություն եւ զարգացում՝ Ամիօ բանկի մոտեցումը CCF 2K25-ում
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: