«Դայմենշն» ներդրումային ընկերությունը 2026 թվականի հուլիսի 3-ից եւ հուլիսի 7-ից իրականացնում է համապատասխանաբար «Ագրովիժն» ՓԲԸ-ի եւ «Պրոֆտեստ» ՍՊԸ-ի կողմից թողարկված դրամային պարտատոմսերի տեղաբաշխումները։ Պարտատոմսերի հիմնական պայմաններն են․ Թողարկող «Ագրովիժն» ՓԲԸ «Պրոֆտեստ» ՍՊԸ Դաս Անվանական արժեկտրոնային Արժեկտրոնային եկամտաբերություն 13% տարեկան Թողարկման ծավալ 800,000,000 ՀՀ դրամ 1,500,000,000 ՀՀ դրամ Անվանական արժեք 100,000 ՀՀ դրամ Արժեկտրոնի վճարման պարբերականություն Եռամսյակային Շրջանառության ժամկետ 36 ամիս Տեղաբաշխման ժամկետ 03.07.2026 - 25.09.2026 թթ․ 07.07.2026 - 15.08.2026 թթ․ Մարման ամսաթիվ 03.07.2029 թ․ 07.07.2029 թ․ Տեղաբաշխող «Դայմենշն» ՓԲԸ Թողարկողի կայք www.agrovision.am www.ptest.am ՀՀ ԿԲ նախագահի 18.06.2026 թ․-ի թիվ 1/269 Ա որոշմամբ գրանցվել է «Ագրովիժն» ՓԲԸ-ի ազդագիրը։ ՀՀ ԿԲ նախագահի 24.06.2026 թ․-ի թիվ 1/275 Ա որոշմամբ գրանցվել է «Պրոֆտեստ» ՍՊԸ-ի ազդագիրը Պարտատոմսերի ազդագրերին կարող եք ծանոթանալ համապատասխան թողարկողների եւ «Դայմենշն» ՓԲԸ-ի պաշտոնական կայքերում։Պարտատոմսերի ձեռքբերման եւ մանրամասն տեղեկատվության համար կարելի է զանգահարել տեղաբաշխող «Դայմենշն» ՓԲԸ՝ 099 88 29 81 հեռախոսահամարով։«Ագրովիժն» ՓԲԸ-ի մասին«Ագրովիժն» ՓԲԸ-ն զբաղվում է գյուղատնտեսական ապրանքների առեւտրով, գյուղատնտեսության արտադրության բոլոր ոլորտներում տրամադրում է տեխնիկական աջակցություն եւ խորհրդատվական ծառայություններ։ «Ագրովիժն» ՓԲԸ-ն ունի 5 դուստր ընկերություն՝«ՔԱՐԴ Ագրոկրեդիտ» ՈՒՎԿ ՓԲԸ (79.62%) - Ֆինանսավորում«ՍմարթԱգրո» ՓԲԸ (80%) - Անասնակերի ներմուծում եւ վաճառք«ԱգրիԿոնցեպտ» ՓԲԸ (100%) - Սննդի ներկրում եւ վաճառք«ԱգրոՏրենդ» ՓԲԸ (100%) - Սարքավորումների վաճառք«Կուլտիվա» ՓԲԸ (100%) - Սարքավորումների վաճառք«Պրոֆտեստ» ՍՊԸ-ի մասին«Պրոֆտեստ» ՍՊԸ-ն իրականացնում է բժշկական պարագաների եւ սարքավորումների վաճառք, ինչպես նաեւ մատուցում է բժշկական ոլորտի ծառայություններ Հայաստանի Հանրապետությունում: Ընկերությունը հիմնադրվել է 2013 թ․-ին։Ընկերությունը հանդիսանում է «Պրոմ-Տեստ» ՍՊ ընկերության 100% սեփականատերը։ «Պրոմ-Տեստ» ՍՊԸ-ն Հայաստանի լաբորատոր ախտորոշման առաջատար ընկերություններից մեկն է՝ հիմնադրված 1998թ․-ին:«Դայմենշն» ՓԲԸ-ի մասին«Դայմենշն» ՓԲԸ-ն գրանցվել եւ լիցենզավորվել է Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի կողմից 2018 թվականի սեպտեմբերի 28-ին։2019 թվականից ընկերությունը հանդիսանում է Հայաստանի ֆոնդային բորսայի անդամ եւ ունի Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիայի Հաշվի օպերատորի կարգավիճակ։«Դայմենշն» ՓԲԸ-ն արժեթղթերի թողարկման եւ տեղաբաշխման գործընթացում հանդես է գալիս որպես գլխավոր համակարգող՝ ապահովելով ամբողջ գործընթացի կազմակերպումը՝ սկսած կառուցվածքից եւ փաստաթղթավորումից մինչեւ պարտատոմսերի վաճառք, տեղաբաշխում եւ հետթողարկումային սպասարկում։«Դայմենշն» ՓԲԸ-ն վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից։ Tweet Դիտում՝ 708