IDBank-ը թողարկել է պարտատոմսերի 2026 թվականի 4-րդ եւ 5-րդ տրանշերը

12.06.2026 | 15:17 Գլխավոր էջ / Նորություններ / Արժեթղթերի շուկա /
#IDBank #պարտատոմս

2026 թվականի հունիսի 15-ին IDBank-ը հրապարակային առաջարկի միջոցով կտեղաբաշխի անվանական արժեկտրոնային պարտատոմսեր՝ հետեւյալ պայմաններով․


Տրանշ 4, 2026 AMANLBBM7ER5

•    Թողարկման ծավալը – 2 մլրդ 500 մլն․ ՀՀ դրամ
•    Արժեկտրոնային եկամտաբերությունը – 10%
•    Շրջանառության ժամկետը – 36 ամիս (3 տարի)
•    Արժեկտրոնի վճարման պարբերականությունը – կիսամյակային
•    Թողարկման/տեղաբաշխման սկիզբ – 15 հունիսի 2026
•    Տեղաբաշխման ավարտ – 15 նոյեմբերի 2026
•    Մարման ամսաթիվ – 15 հունիսի 2029

Տրանշ 5, 2026 AMANLBBM8ER3

•    Թողարկման ծավալը – 5 մլն․ ԱՄՆ դոլար
•    Արժեկտրոնային եկամտաբերությունը –5%
•    Շրջանառության ժամկետը – 27 ամիս
•    Արժեկտրոնի վճարման պարբերականությունը – եռամսյակային
•    Թողարկման/տեղաբաշխման սկիզբ – 15 հունիսի 2026
•    Տեղաբաշխման ավարտ – 15 օգոստոսի 2026
•    Մարման ամսաթիվ – 15 սեպտեմբերի 2029

Պարտատոմսերի 4-րդ տրանշի տեղաբաշխման ժամանակահատվածն է 2026թ․-ի հունիսի 15-ից 2026 թվականի նոյեմբերի 15-ը ներառյալ, իսկ 5-րդ տրանշինը՝ 2026թ․-ի հունիսի 15-ից 2026թ․ օգոստոսի 15-ը ներառյալ։

Տեղաբաշխման ավարտից հետո պարտատոմսերը ներկայացվելու են ցուցակման «Հայաստանի ֆոնդային բորսա» ԲԲԸ-ում եւ ունենալու են շուկա ստեղծող (Market-maker):

Պարտատոմսերի մասին ամբողջական տեղեկատվությունը հասանելի կլինի Idram&IDBank հավելվածում դրանք ձեռք բերելուց անմիջապես հետո․ «Բանկինգ» բաժնի «Պարտատոմսեր» ենթաբաժնում ներկայացված է անհրաժեշտ ողջ տեղեկատվությունը՝ պարտատոմսերի տարբերակիչ ծածկագիրը, քանակը, անվանական արժեքը, տարեկան արժեկտրոնային եկամտաբերությունը, արժեկտրոնի վճարման օրը եւ պարտատոմսերի մարման օրը։

Պարտատոմսերի վերաբերյալ ամբողջ տեղեկատվությունը կարող եք տեսնել՝ անցնելով հղումով։

Պարտատոմսերի ծրագրային ազդագիրը գրանցվել է ՀՀ Կենտրոնական բանկում ՀՀ ԿԲ նախագահի 12 նոյեմբերի 2025թ. թիվ 1/407 Ա որոշմամբ հաստատված ծրագրային ազդագրի շրջանակում։ Ծրագրային ազդագրի, դրա լրացման էլեկտրոնային տարբերակներին եւ սույն թողարկման հիմնական պայմաններին կարելի է ծանոթանալ IDBank-ի պաշտոնական կայքում:

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:
Դիտում՝ 1113

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW