«Ինթելլիջենթ Մենեջմենթ» հոլդինգը հայտարարում է 3 միլիարդ ՀՀ դրամ ծավալով, տարեկան 11.7% եկամտաբերությամբ պարտատոմսերի թողարկման մեկնարկի մասին։ Արժեկտրոնների վճարման պարբերականությունը`կիսամյակային, մարման ժամկետը` 36 ամիս։ Տեղաբաշխումից ներգրավված միջոցներն ուղղվելու են «Վարդանանց-Քըրք Քըրքորյան» բժշկական կենտրոնի կառուցման աշխատանքներին, ինչպես նաեւ` գործող վարկերի վերաֆինանսավորմանը։Նշվում է, որ «Վարդանանց-Քըրք Քըրքորյան» բժշկական կենտրոնի նախագծի իրագործումը բուժառուներին հնարավորություն է ընձեռելու ստանալ համաշխարհային չափանիշներին համապատասխան բուժօգնություն հայրենիքում` առանց արտերկիր մեկնելու անհրաժեշտության: Կենտրոնն ի սկզբանե ստեղծվել է որպես «Ինթելլիջենթ Մենեջմենթ» էկոհամակարգի ինտեգրված բաղադրիչ, այլ ոչ թե առանձին գործող բժշկական կենտրոն։ Բիզնես մոդելը հիմնված է ծառայությունների բարձր ավելացված արժեքի, ապահովագրական եւ ասիստանս ծառայությունների հետ ինտեգրման, ինչպես նաեւ Հոլդինգի մակարդակով կենտրոնացված կառավարման վրա։Նախագծի ռազմավարական նշանակությունը`● բարձրակարգ բժշկական ծառայությունների պահանջարկի ամբողջական բավարարման հարթակի ձեւավորում,● առաջատար բժշկական կենտրոնի գործարկում բարձր պահանջներ ունեցող բուժառուների համար՝ որակի, սպասարկման եւ գաղտնիության տեսանկյունից,● ներգնա բժշկական տուրիզմի եւ սփյուռքի համար կարեւոր ուղղությունների զարգացում,● Հոլդինգի գործունեության մասշտաբավորում՝ +55 մահճակալ եւ օրական շուրջ 1,000 լրացուցիչ այց,● Վարդանանց ՆԲԿ-ի գործող հզորությունների բեռնաթափում եւ բուժառուների հոսքերի առավել արդյունավետ վերաբաշխում։Պարտատոմսերի այս խմբաքանակի թողարկմամբ «Ինթելլիջենթ Մենեջմենթ» հոլդինգն ավելացնում է իր ներգրավվածությունը կապիտալի շուկայում` ներդրողներին հնարավորություն ընձեռելով պահպանել եւ բազմապատկել կապիտալը՝ ներդրումներ կատարելով Հայաստանի տնտեսության դինամիկ զարգացող ոլորտներում։ 2025թ.-ի դեկտեմբերին Հոլդինգը հաջողությամբ իրականացրել է իր պարտատոմսերի առաջին խմբաքանակի տեղաբաշխումը` 1 միլիարդ ՀՀ դրամ եւ 2.5 միլիոն ԱՄՆ դոլար ծավալով: 2026թ.-ի փետրվարի 13-ից նշված պարտատոմսերը շրջանառվում են Հայաստանի ֆոնդային բորսայում։«Ինթելլիջենթ Մենեջմենթ» ՍՊԸ պարտատոմսերի ծրագրային ազդագիրը եւ ծրագրային ազդագրի լրացումը գրանցվել են ՀՀ կենտրոնական բանկի նախագահի՝ համապատասխանաբար 2025թ. դեկտեմբերի 3-ի թիվ 1/447 Ա եւ 2026թ. ապրիլի 28-ի թիվ 1/180 Ա որոշումներով:Պարտատոմսերի տեղաբաշխումը մեկնարկում է մայիսի 18-ին եւ կավարտվի օգոստոսի 31-ին (կամ ավելի վաղ, եթե ամբողջ ծավալը շուտ վաճառվի): Տեղաբաշխումն իրականացնում է Ամերիաբանկը: Պարտատոմսերը կարելի է ձեռք բերել`• առցանց՝ Ամերիաբանկի MyAmeria հավելվածի MyInvest ներդրումային հարթակի միջոցով,• այցելելով Ամերիաբանկի որեւէ մասնաճյուղ եւ լրացնելով հայտ-հանձնարարականը,ուղարկելով լրացված հայտ-հանձնարարականի ձեւն Ամերիաբանկի capitalmarkets@ameriabank.am էլեկտրոնային հասցեին։ Առաջնային տեղաբաշխումից հետո Թողարկողը դիմելու է Հայաստանի ֆոնդային բորսա պարտատոմսերը ցուցակելու նպատակով, ինչից հետո դրանք հնարավոր կլինի ձեռք բերել կամ վաճառել երկրորդային շուկայում։ Պարտատոմսերի ձեռքբերման կարգին, ծրագրային ազդագրի էլեկտրոնային տարբերակին եւ պարտատոմսերի հրապարակային առաջարկի վերաբերյալ հայտարարություններին կարելի է ծանոթանալ այստեղ: Թողարկողի եւ առաջարկվող պարտատոմսերի բոլոր մանրամասները, ինչպես նաեւ դրանց առնչվող ռիսկերը ներկայացված են ծրագրային ազդագրում (ներառյալ՝ ծրագրային ազդագրի լրացումը)։«Ինթելլիջենթ Մենեջմենթ»-ի մասին«Ինթելլիջենթ Մենեջմենթ»-ը դիվերսիֆիկացված հոլդինգային ընկերություն է` մասնագիտացված առողջապահության եւ ապահովագրության էկոհամակարգերում բարձր ներուժ ունեցող ակտիվներում ներդրումների իրականացման, ակտիվների կառավարման եւ զարգացման մեջ։ Հոլդինգն իր էկոհամակարգում համախմբում է «Վարդանանց» նորարարական բժշկության կենտրոնը, «ԷՖԵՍ» ապահովագրական ընկերությունը եւ «Բոնուս Ասիստանս» ասիստանս եւ լոգիստիկ ընկերությունը։ «Ինթելլիջենթ Մենեջմենթ»-ն իր 800-ից ավելի փորձառու մասնագետներով ծառայություն է մատուցում տարեկան մոտ 330,000 հաճախորդի՝ գրանցելով 135,000 կարգավորված ապահովագրական հատուցումներ եւ 530,000 իրականացված բժշկական միջամտություններ։ Tweet Դիտում՝ 1710