Արմլիզինգի պարտատոմսերը՝ բորսայում. տեղաբաշխողը Կոնվերս Բանկն է

05.03.2026 | 17:04 Գլխավոր էջ / Նորություններ / Արժեթղթերի շուկա /
#Կոնվերս Բանկ #Արմլիզինգ #պարտատոմս
«Արմենիան Լիզինգ Քամփնի» ՈՒՎԿ պարտատոմսերը մարտի 5-ին ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում: Ներդրողներն այսուհետ հնարավորություն ունեն մասնակցել դրանց բորսայական առեւտրին, այդ թվում` պարտատոմսերի տեղաբաշխումն իրականացրած Կոնվերս Բանկի միջոցով:

Բանկը մեկ օրում՝ փետրվարի 4-ին, տեղաբաշխել էր Արմլիզինգի 1 մլրդ ՀՀ դրամ ընդհանուր ծավալով պարտատոմս Հայաստանի ֆոնդային բորսայի հարթակում:

Արդյունքում, ընկերությունը դարձել է ՀՀ լիզինգի ոլորտի՝ պարտատոմսեր տեղաբաշխած եւ ցուցակած առաջին ընկերությունը:


Հաջողելու համար պետք է ճանապարհն անցնել վստահելի գործընկերոջ հետ

Կոնվերս բանկի գլխավոր գործադիր տնօրեն Անդրանիկ Գրիգորյանն ասել է, որ Արմլիզինգի պարտատոմսերի տեղաբաշխումն ավարտվել է 1 օրում, ինչը վկայում է թողարկողի ու տեղաբաշխողի նկատմամբ ներդրողների վստահության մասին:

«Յուրաքանչյուր հաջողված թողարկման, տեղաբաշխման հիմքում պրոֆեսիոնալ կազմակերպված գործընթաց է՝ իրատեսական ծավալներ, հավասարակշռված պայմաններ եւ վստահություն: Այդ ճանապարհին կարեւոր է ունենալ գործընկեր, որը ոչ միայն կազմակերպում է տեղաբաշխումը, այլեւ դառնում է վստահելի գործընկեր պլանավորումից մինչեւ շուկայի ստեղծում: Այդ փորձն ու համակարգված մոտեցումը տարիներ շարունակ ապահովում է Կոնվերս Բանկը՝ բիզնեսին տալով վստահ եւ արդյունավետ աճի հնարավորություն: Այսուհետ եւս բանկն անելու է հնարավորինը Հայաստանում խորը իրացվելիությամբ կապիտալի շուկայի ձեւավորման ուղղությամբ»,- նշել է նա:


Պարտատոմսերի ցուցակմամբ սկսվում է Արմլիզինգի զարգացման նոր փուլը

Արմլիզինգի գլխավոր գործադիր տնօրեն Արսեն Բազիկյանի խոսքով՝ Ֆոնդային բորսայում պարտատոմսերի շրջանառության մեկնարկը խորհրդանշում է ընկերության մուտքը կապիտալի շուկա՝ նշանավորելով զարգացման նոր փուլ։ 

«Կապիտալի շուկայի միջոցով ֆինանսական միջոցների ներգրավումը հնարավորություն է տալիս ձեւավորել ֆինանսավորման աղբյուրների արդյունավետ եւ կայուն կառուցվածք, ապահովել երկարաժամկետ աճ, ինչպես նաեւ ամրապնդել բաց եւ հաշվետու կառավարման սկզբունքներ։ Վստահ ենք, որ պարտատոմսերի թողարկումը կնպաստի ներդրողների հետ վստահելի եւ երկարատեւ համագործակցության ձեւավորմանը՝ ընդլայնելով մեր կարողությունները Հայաստանի տնտեսության առանցքային ոլորտների ֆինանսավորման ուղղությամբ»,- ասել է նա:


Սա եւս մեկ քայլ է երկրի ներդրումային գրավչության բարձրացման ուղղությամբ

«Լիզինգային ֆինանսավորում տրամադրող ընկերության մուտքը կապիտալի շուկա ողջունելի քայլ է շուկայի ներդրումային գրավչության բարձրացման տեսանկյունից։ Այս նախաձեռնությամբ ընկերությունը ոչ միայն հնարավորություն է ստանում ներգրավել այլընտրանքային ֆինանսական միջոցներ իր ռազմավարական ծրագրերի իրականացման համար, այլեւ ձեռք բերել վստահություն համագործակցության ընդլայնման նպատակով՝ միաժամանակ ամրապնդելով իր դիրքերը թե՛ տեղական, թե՛ միջազգային ներդրողների շրջանում՝ որպես վստահելի ու հաշվետու գործընկեր»,- նշել է Հայաստանի ֆոնդային բորսայի գլխավոր տնօրեն Հայկ Եգանյանը:

Կոնվերս Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:
Դիտում՝ 250

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW