Կոնվերս Բանկը հայտնում է Գլոբբինգ ընկերության պարտատոմսերի տեղաբաշխման հաջող ավարտի մասին, ինչը «ներդրողների կողմից բարձր հետաքրքրվածության եւ ընկերության ֆինանսական կայունության ու զարգացման նկատմամբ ունեցած վստահության լավ ցուցիչ է»։Բանկից հայտնել են, որ տեղաբաշխվել են ընդհանուր 2 մլն ԱՄՆ դոլար անվանական արժեքով պարտատոմսեր՝ տարեկան 8,25% արժեկտրոնային եկամտաբերությամբ եւ 3 տարի շրջանառության ժամկետով։ Տեղաբաշխումն ավարտվել է նախատեսված ժամկետից շուտ ինստիտուցիոնալ եւ հատկապես մանրածախ ներդրողների կողմից ցուցաբերած ակտիվ պահանջարկի պայմաններում։ Թողարկման շուրջ 95%-ը տեղաբաշխվել է ֆիզիկական անձ ներդրողների շրջանում՝ վկայելով շուկայի լայն մասնակցության մասին։Պարտատոմսերը կներկայացվեն ցուցակման Հայաստանի ֆոնդային բորսայում՝ երկրորդային շուկայում ապահովելով թափանցիկություն եւ իրացվելիություն ներդրողների համար։Տեղաբաշխումից ներգրավված միջոցները կուղղվեն բիզնեսի ընդլայնմանը, ընկերության ֆինանսական դիրքի ամրապնդմանը եւ երկարաժամկետ զարգացման ծրագրերի ֆինանսավորմանը։Պարտատոմսերի թողարկման հիմնական պայմանները՝• Ընդհանուր ծավալը՝ 2 մլն ԱՄՆ դոլար• Արժեկտրոնային եկամտաբերությունը՝ տարեկան 8,25%• Շրջանառության ժամկետը՝ 3 տարի• Արժեկտրոնների վճարման պարբերականությունը՝ կիսամյակային• Ցուցակումը՝ Հայաստանի ֆոնդային բորսա (ընթացքի մեջ է)Կոնվերս Բանկը վերահսկվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից: Tweet Դիտում՝ 1064