IDBank-ը թողարկել է պարտատոմսերի 2026 թվականի առաջին տրանշը

27.11.2025 | 12:46 Գլխավոր էջ / Նորություններ / Արժեթղթերի շուկա /
#IDBank #պարտատոմս
2025 թվականի նոյեմբերի 27-ին IDBank-ը հրապարակային առաջարկի միջոցով թողարկել է AMANLBBM4ER2 տարբերակիչ ծածկագրով անվանական արժեկտրոնային պարտատոմսեր՝ հետեւյալ պայմաններով․

•    Թողարկման ծավալը – 10 մլն․ ԱՄՆ դոլար
•    Արժեկտրոնային եկամտաբերությունը – 5 %
•    Շրջանառության ժամկետը – 36 ամիս (3 տարի)
•    Արժեկտրոնի վճարման պարբերականությունը – 6 ամիս
•    Թողարկման/տեղաբաշխման սկիզբ – 27 նոյեմբերի 2025
•    Տեղաբաշխման ավարտ – 27 ապրիլի 2026
•    Մարման ամսաթիվ – 27 նոյեմբերի 2028

Բանկից հայտնել են, որ պարտատոմսերը կտեղաբաշխվեն 2025թ․-ի նոյեմբերի 27-ից 2026 թվականի ապրիլի 27-ը ներառյալ։ Սա IDBank-ի դոլարային պարտատոմսերի 34-րդ թողարկումն է։

Տեղաբաշխման ավարտից հետո պարտատոմսերը կներկայացվեն ցուցակման «Հայաստանի ֆոնդային բորսա» ԲԲԸ-ում եւ կունենան շուկա ստեղծող (Marketmaker):

Պարտատոմսերի մասին ամբողջական տեղեկատվությունը հասանելի կլինի Idram&IDBank հավելվածում դրանք ձեռք բերելուց անմիջապես հետո․ «Բանկինգ» բաժնի «Պարտատոմսեր» ենթաբաժնում ներկայացված է անհրաժեշտ ողջ տեղեկատվությունը՝ պարտատոմսերի տարբերակիչ ծածկագիրը, քանակը, անվանական արժեքը, տարեկան արժեկտրոնային եկամտաբերությունը, արժեկտրոնի վճարման օրը եւ պարտատոմսերի մարման օրը։

Պարտատոմսերի վերաբերյալ ամբողջ տեղեկատվությունը կարող եք տեսնել՝ անցնելով հղումով։

Պարտատոմսերի ծրագրային ազդագիրը գրանցվել է ՀՀ Կենտրոնական բանկում ՀՀ ԿԲ նախագահի 12 նոյեմբերի 2025թ. թիվ 1/407 Ա որոշմամբ հաստատված ծրագրային ազդագրի շրջանակում։ Ծրագրային ազդագրի, դրա լրացման էլեկտրոնային տարբերակներին եւ սույն թողարկման հիմնական պայմաններին կարելի է ծանոթանալ IDBank-ի պաշտոնական կայքում:

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:
Դիտում՝ 6723
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW