Կորպորատիվ պարտատոմսերի շուկայում օգոստոսին գրանցվել է առեւտրի ծավալի 45% աճ

03.09.2025 | 16:31 Գլխավոր էջ / Նորություններ / Արժեթղթերի շուկա /
#Հայաստանի ֆոնդային բորսա #պարտատոմս
Հայաստանի ֆոնդային բորսան (AMX) ամփոփել է 2025 թվականի օգոստոս ամսվա շուկայական տվյալները, ըստ որի՝ ամիսը ցույց է տվել դինամիկ առեւտրային միջավայր՝ «ընդգծելով ներդրողների աճող վստահությունը եւ շուկայական ակտիվությունը»։

Օգոստոսին Հայաստանի ֆոնդային բորսայի պետական պարտատոմսերի առաջնային աճուրդի հարթակում տեղաբաշխվել է շուրջ 38.6 մլրդ ՀՀ դրամի պարտատոմս: Իսկ երկրորդային շուկայում իրականացվել է 64 գործարք՝ շուրջ 9 մլրդ ՀՀ դրամ ծավալով:

Կորպորատիվ պարտատոմսերի շուկայում գրանցվել է առեւտրի ծավալի 45% աճ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ՝ կազմելով ավելի քան 6․1 մլրդ ՀՀ դրամ։ Հաշվետու ժամանակահատվածում կնքվել է 843 գործարք՝ օգոստոսի վերջի դրությամբ բորսայում շրջանառվող 163 կորպորատիվ պարտատոմսերով. «Այս կայուն աճը արտացոլում է կորպորատիվ պարտատոմսերի նկատմամբ առողջ պահանջարկը»։

Բաժնետոմսերի շուկայում առեւտրի ծավալը կազմել է ավելի քան 228 մլն ՀՀ դրամ, իսկ շուկայի կապիտալիզացիան՝ մոտ 460 մլրդ ՀՀ դրամ: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշի համեմատ՝ առեւտրի ծավալը աճել է 49%-ով, իսկ շուկայի կապիտալիզացիան՝ 41.36%-ով։ Բաժնետոմսերով կնքվել է 165 գործարք։ Ռեպո գործարքների ընդհանուր ծավալը կազմել է ավելի քան 4․9 մլրդ ՀՀ դրամ: Օգոստոսին կնքվել է 46 ռեպո գործարք։ 

Օգոստոսին արտարժույթի հարթակում ԱՄՆ դոլարի փոխանակումներն ընդհանուր առմամբ կազմել են շուրջ 2.2 մլրդ ՀՀ դրամ՝ 9 գործարքով։ Ամսվա ընթացքում դոլարի նկատմամբ պահանջարկի փոխարժեքը ձեւավորվել է 382.7 - 383 դրամ միջակայքում, իսկ գործարքների միջին կշռված գինը կազմել է 383.10 դրամ։

Ամսական տվյալների համեմատական գրաֆիկները կարող եք տեսնել AMX-ի պաշտոնական կայքում։
Դիտում՝ 8242
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW