«Նյու Էյջ Քոնսթրաքշն»-ը ներկայանում է պարտատոմսերի թողարկմամբ եւ ֆինանսական հաշվետվություններով

02.09.2025 | 11:12 Գլխավոր էջ / Նորություններ / Արժեթղթերի շուկա /
#«Նյու Էյջ Քոնսթրաքշն» #պարտատոմսեր #«Սիրիուս Կապիտալ»
«Նյու Էյջ Քոնսթրաքշն» ՍՊԸ-ն, որպես կառուցապատման ոլորտի առաջատար ընկերություններից մեկը, հայտարարում է պարտատոմսերի թողարկման մասին։ Սա կարեւոր քայլ է ոչ միայն ընկերության զարգացման ռազմավարության, այլեւ շուկայի նկատմամբ առավելագույն թափանցիկություն ապահովելու առումով։

Պարտատոմսերի տեղաբաշխումը ենթադրում է, որ ընկերությունը հրապարակում է իր ֆինանսական հաշվետվությունները եւ անցնում արտաքին լիցենզավորված աուդիտ։ Այս գործընթացը հաստատում է «Նյու Էյջ Քոնսթրաքշն»-ի ֆինանսական կայունությունն ու պատասխանատվությունը՝ դարձնելով այն վստահելի եւ կանխատեսելի գործընկեր թե՛ ներդրողների, թե՛ գնորդների համար։

«Վստահելիությունը մեր հիմնարար արժեքներից է։ Մենք համոզված ենք, որ թափանցիկ գործունեությունը կառուցապատողի ամենաուժեղ գործիքներից է հաճախորդի վստահությունն ապահովելու համար։ Պարտատոմսերի թողարկմամբ մենք ոչ միայն ընդլայնում ենք մեր ֆինանսական հնարավորությունները, այլեւ վերահաստատում ենք մեր պատրաստակամությունը գործել բաց եւ հաշվետու ձեւով»,- նշել է ընկերության տնօրեն Սուրեն Թովմասյանը։

«Նյու Էյջ Քոնսթրաքշն»-ը մինչ օրս արդեն իրականացրել է ավելի քան 47 հազար քմ կառուցապատում եւ հանձնել 340-ից ավելի ժամանակակից բնակարան Երեւանում եւ Գյումրիում։

Ընկերության նպատակն է շարունակել իր գործունեությունը նույն թափանցիկության եւ որակի բարձր չափանիշներով՝ առաջարկելով հաճախորդներին ոչ միայն բնակարաններ, այլեւ վստահություն իրենց ներդրումների հանդեպ։

Պարտատոմսերը գնելու համար այցելեք տեղաբաշխող ընկերության կայք՝ https://my.siriuscapital.am/investnow

«Սիրիուս Կապիտալ» ՓԲԸ-ն վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից։
Դիտում՝ 4705
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW