Յունիբանկը թողարկել է արտոնյալ բաժնետոմսեր՝ տարեկան 12% հաստատագրված շահութաբաժնով

14.08.2025 | 13:23 Գլխավոր էջ / Նորություններ / Արժեթղթերի շուկա /
#Յունիբանկ #բաժնետոմսեր
Յունիբանկը հայտարարում է Գ դասի փոխարկելի արտոնյալ բաժնետոմսերի նոր թողարկման մասին՝ տարեկան 12% հաստատագրված շահութաբաժնով։ 

Թողարկման ծավալը կազմում է 1.5 միլիարդ ՀՀ դրամ։ Բաժնետոմսերի տեղաբաշխումը նախատեսվում է ավարտել մինչեւ 2025 թվականի նոյեմբերի 7-ը։

Արտոնյալ բաժնետոմսեր կարող են ձեռք բերել՝ ինչպես ֆիզիկական, այնպես էլ՝ իրավաբանական անձինք։ Մեկ բաժնետոմսի անվանական արժեքը 390 դրամ է։ Նվազագույն ներդրման չափը՝ 1 միլիոն դրամ։

«Ավանդների տոկոսադրույքների նվազման ֆոնին ներդրողները ցուցաբերում են մեծ հետաքրքրություն հուսալի ներդրումային գործիքների նկատմամբ։ Յունիբանկի արտոնյալ բաժնետոմսերն անհատ եւ կորպորատիվ ներդրողներին հնարավորություն են տալիս դիվերսիֆիկացնել իրենց ներդրումային պորտֆելը եւ ստանալ բարձր եկամուտ»,- ասված է բանկի հաղորդագրության մեջ:

Տեղաբաշխումից հետո բաժնետոմսերը կցուցակվեն Հայաստանի ֆոնդային բորսայում (AMX), ինչը ներդրումներն ավելի գրավիչ է դարձնում, քանի որ արժեթղթերից ստացված եկամուտը չի հարկվում: 

Որպես շուկա ստեղծող հանդես է գալիս «Արմբրոկ» ընկերությունը։

Յունիբանկը շարունակում է ապահովել կայուն աճ եւ լինել Հայաստանի ֆոնդային շուկայի առաջատար մասնակիցներից մեկը։ Մինչ օրս բանկն իրականացրել է բաժնետոմսերի՝ 8, այդ թվում՝ 2 արտոնյալ թողարկում։ Մինորիտար բաժնետերերին բաժին է ընկնում բանկի կապիտալի մոտ 20%-ը։

Հաղորդագրության մեջ նշվում է, որ Յունիբանկը հետեւողականորեն իրականացնում է շահութաբաժնային քաղաքականություն՝ ապահովելով վճարումներ՝ ինչպես արտոնյալ, այնպես էլ՝ սովորական բաժնետոմսերի գծով։ 2023 թվականի արդյունքներով՝ շահութաբաժինների վճարմանն ուղղվել է ընդհանուր առմամբ 4.6 միլիարդ դրամ։ 2024 թվականի արդյունքներով՝ շահութաբաժինների չափը գրեթե կրկնապատկվել է եւ կազմել 8.2 միլիարդ դրամ: 

2025 թվականի առաջին կիսամյակի արդյունքներով՝ Յունիբանկը ցուցաբերել է կայուն աճ. շահույթը կազմել է 4.8 միլիարդ դրամ, կապիտալը՝ 53 միլիարդ դրամ։ Ակտիվներն աճել են 27 միլիարդ դրամով եւ կազմել 364 միլիարդ դրամ, պարտավորությունները՝ 19 միլիարդ դրամով՝ հասնելով 311 միլիարդ դրամի։

Բանկի վարկային պորտֆելի որակի եւ շահութաբերության զգալի բարելավմամբ պայմանավորված՝ Moody's-ը բարձրացրել է Յունիբանկի ավանդների երկարաժամկետ վարկանիշները մինչեւ B1 մակարդակ, հեռանկարը՝ կայուն:

Գ դասի փոխարկելի արտոնյալ բաժնետոմսերի Ազդագիրը ՀՀ ԿԲ կողմից գրանցվել է 06.08.2025-ին՝ ՀՀ ԿԲ թիվ 1/265 Ա որոշման համաձայն, եւ հասանելի է www.unibank.am կայքում:
Դիտում՝ 17154
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW