Կայացել է 25 մլրդ դրամի պետական պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ

12.08.2025 | 17:38 Գլխավոր էջ / Նորություններ / Արժեթղթերի շուկա /
#Պարտատոմս #աճուրդ
Հայաստանի ֆոնդային բորսայում օգոստոսի 12-ին տեղի է ունեցել ընդհանուր 25 մլրդ դրամ ծավալով պետական պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ։

Մասնավորապես` AMGN60294300 տարբերակիչ ծածկագրով եւ 5 տարի մարման ժամկետով պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդում տեղաբաշխման ենթակա էր 25 մլրդ դրամ ծավալ, որն ամբողջությամբ տեղաբաշխվել է։ Պահանջարկը կազմել է 72․1 մլրդ դրամ։ Աճուրդի միջին կշռված գնի եկամտաբերությունը կազմել է 9.6793 %, իսկ արժեկտրոնի տարեկան եկամտաբերությունը 8.6 % է: 

Պետական պարտատոմսերը հասանելի են ինչպես Հայաստանի ֆոնդային բորսայի առեւտրային հարթակում, այնպես էլ՝ gp.minfin.am առցանց հարթակի միջոցով։ 

Պարտատոմսերի աճուրդների մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ:
Դիտում՝ 10628

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW