Հայաստանի ֆոնդային բորսան ամփոփել է հունիս ամսվա բորսայական տվյալները

07.07.2025 | 17:50 Գլխավոր էջ / Նորություններ / Արժեթղթերի շուկա /
#Հայաստանի ֆոնդային բորսա
Հայաստանի ֆոնդային բորսան (AMX) ամփոփել է 2025 թվականի հունիս ամսվա շուկայական տվյալները, ըստ որի, ամիսը ցույց է տվել դինամիկ առեւտրային միջավայր՝ ընդգծելով ներդրողների աճող վստահությունը եւ շուկայական ակտիվությունը։

Հունիսին Հայաստանի ֆոնդային բորսայի պետական պարտատոմսերի առաջնային աճուրդի հարթակում տեղաբաշխվել է շուրջ 43 մլրդ ՀՀ դրամի պարտատոմս: 

Երկրորդային շուկայում իրականացվել է 94 գործարք՝ շուրջ 26 մլրդ ՀՀ դրամ ծավալով, որը 141%-ով գերազանցում է նախորդ տարվա համապատասխան ցուցանիշը՝ վկայելով իրացվելիության եւ ներդրողների հետաքրքրության աճի մասին։

Կորպորատիվ պարտատոմսերի շուկայում գրանցվել է առեւտրի ծավալի 109% աճ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ՝ կազմելով ավելի քան 7․5 մլրդ ՀՀ դրամ։ Հաշվետու ժամանակահատվածում կնքվել է 875 գործարք՝ հունիսի վերջի դրությամբ բորսայում շրջանառվող 150 կորպորատիվ պարտատոմսերով։ Այս կայուն աճը արտացոլում է կորպորատիվ պարտատոմսերի նկատմամբ առողջ պահանջարկը։

Բաժնետոմսերի շուկայում առեւտրի ծավալը կազմել է մոտ 194 մլն ՀՀ դրամ, իսկ շուկայի կապիտալիզացիան՝ ավելի քան 460 մլրդ ՀՀ դրամ։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշի համեմատ առեւտրի ծավալը աճել է 8%-ով, իսկ շուկայի կապիտալիզացիան՝ 39%-ով։ Բաժնետոմսերով կնքվել է 213 գործարք։

Ռեպո գործարքների ընդհանուր ծավալը կազմել է ավելի քան 5․7 մլրդ ՀՀ դրամ, որը գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը 34%-ով: Հունիսին կնքվել է 51 ռեպո գործարք։ 

Հունիսին արտարժույթի հարթակում ԱՄՆ դոլարի փոխանակումներն ընդհանուր առմամբ կազմել են շուրջ 1.1 մլրդ ՀՀ դրամ՝ 3 գործարքով։ Ամսվա ընթացքում դոլարի նկատմամբ պահանջարկի փոխարժեքը ձեւավորվել է 384 - 385.25 դրամ միջակայքում, իսկ գործարքների միջին կշռված գինը կազմել է 384․42 դրամ։

Ամսական տվյալների համեմատական գրաֆիկները կարող եք տեսնել AMX-ի պաշտոնական կայքում։
Դիտում՝ 3188
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW