«Շտիգեն» ՍՊԸ-ն թողարկել է դրամային պարտատոմսեր

12.03.2025 | 17:26 Գլխավոր էջ / Նորություններ / Արժեթղթերի շուկա /
«Շտիգեն» ՍՊԸ-ն ս.թ. փետրվարի 27-ին թողարկել է դրամային պարտատոմսեր։

Պարտատոմսերի տեղաբաշխողն է Դայմենշն ներդրումային ընկերությունը։

Պարտատոմսերի հիմնական պայմաններն են.

•    Տարեկան արժեկտրոնային եկամտաբերություն՝ 12.75%

•    Արժեթղթի դաս՝ անվանական արժեկտրոնային

•    Թողարկման ծավալ՝ 1,000,000,000 ՀՀ դրամ

•    Անվանական արժեք՝ 100,000 ՀՀ դրամ

•    Արժեկտրոնի վճարման պարբերականություն՝ կիսամյակային

•    Մարման ամսաթիվ՝ 27.02.2028

•    Շրջանառության ժամկետ՝ 36 ամիս

•    Տեղաբաշխման ժամկետ՝ 27.02.2025 – 27.05.2025թթ.

««Շտիգեն» ՍՊԸ-ն, որպես արևային տեխնոլոգիաների ոլորտում առաջատար ընկերություններից մեկը, առաջին անգամ Հայաստանում թողարկում է պարտատոմսեր, որոնք ներդրողներին ոչ միայն հնարավորություն են  տալիս ստանալ տարեկան բարձր՝ 12.75% եկամուտ, այլև աջակցել վերականգնվող էներգետիկայի զարգացմանը։ Սա ներդրում կատարելու և խնայողությունները արդյունավետ օգտագործելու լավագույն հնարավորություններից է»,- ասված է Դայմենշն ներդրումային ընկերության հաղորդագրությունում:
 
Հիմնական պայմանները՝ հետևյալ հղումով։
 
ՀՀ ԿԲ նախագահի 22.01.2025թ.-ի թիվ 1/16 Ա որոշմամբ գրանցված «Շտիգեն» ՍՊԸ-ի ծրագրային ազդագիրը կարելի է գտնել Շտիգենի և Դայմենշնի պաշտոնական կայքերում:
 
Պարտատոմսերի ձեռքբերման և մանրամասն տեղեկատվության համար կարող եք զանգահարել տեղաբաշխող «Դայմենշն» ՓԲԸ 043 88 29 81 հեռախոսահամարով կամ «Շտիգեն» ՍՊԸ 011 23 00 23 հեռախոսահամարով։
 
Ազդագիրը՝ հետևյալ հղումով։
 
Շտիգենի մասին

Shtigen ընկերությունը, ավելի քան 14 տարի գործունեություն ծավալելով ՀՀ-ում և վերջերս մուտք գործելով նաև Վրաստանի շուկա, այլընտրանքային էներգետիկ համակարգերի ու տեխնոլոգիական լուծումների միջոցով նպաստում է էներգետիկ անվտանգության հաստատմանը ՀՀ-ում և տարածաշրջանում։
Ընկերությունը, վերջին տարիներին ապահովելով առաջանցիկ զարգացում, վերածվել է ընկերությունների խմբի՝ մասնագիտացված բիզնես ուղղությունների միջոցով ձևավորելով նոր էկոհամակարգ էներգետիկայի ոլորտում։

Shtigen-ը կառուցել է 2024 թ․ դրությամբ Հայաստանի ամենախոշոր արևային կայանը՝ «Մասրիկ-1»-ը՝ 62 ՄՎտ հզորությամբ։ Ընկերությունը 1000 խոշոր հարկ վճարողների ցուցակում առաջինն է ՀՀ արևային էներգետիկայի ոլորտում, 217-րդը՝ առհասարակ։

011 230023 | www.shtigen.com  
043 882981 | 010 545670 | www.dimension.am
 
«Դայմենշն» ՓԲԸ-ն վերահսկվում է ՀՀ ԿԲ-ի կողմից:
Դիտում՝ 4287
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW