Կայացել է 35 մլրդ դրամի պետական պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ
11.03.2025 | 16:21 Գլխավոր էջ / Նորություններ / Արժեթղթերի շուկա /


AMGN36294277 տարբերակիչ ծածկագրով եւ 3 տարի մարման ժամկետով պետական պարտատոմսերի աճուրդի տեղաբաշխման ենթակա ծավալը կազմել է 35 մլրդ դրամ, տեղաբաշխված ծավալը՝ 35 մլրդ դրամ, իսկ պահանջարկը՝ 42․1 մլրդ դրամ: Աճուրդի միջին կշռված գնի եկամտաբերությունը կազմել է 9.4446%, իսկ արժեկտրոնի տարեկան եկամտաբերությունը 8.40% է:
«Սա վկայում է ֆինանսական շուկայի կայունության, գրավչության եւ ՀՀ պետական պարտատոմսերի նկատմամբ վստահության պահպանման մասին»,- ասվում է հաղորդագրությունում:
Պետական պարտատոմսեր հնարավոր է ձեռք բերել ինչպես Հայաստանի ֆոնդային բորսայի առեւտրային հարթակում, այնպես էլ՝ gp.minfin.am առցանց հարթակի միջոցով։
Պարտատոմսերի աճուրդների մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: