AMX Մրցանակաբաշխություն 2024․ արժեթղթերի ոլորտի լավագույն մասնակիցներն արժանացել են մրցանակների

31.10.2024 | 13:54 Գլխավոր էջ / Նորություններ / Արժեթղթերի շուկա /
#AMX Մրցանակաբաշխություն
Հոկտեմբերի 30-ին կայացել է AMX ամենամյա մրցանակաբաշխությունը, որն այս տարի եւս միավորել է Հայաստանի ֆինանսական ոլորտի առաջատար ընկերություններին։

Հայաստանի ֆոնդային բորսան եւ կենտրոնական դեպոզիտարիան Հայաստանի կապիտալի շուկայի ակտիվ մասնակիցներին հանձնել են մրցանակներ՝ ընդգծելով նրանց ձեռքբերումները 2023-2024 թվականներին։

«Այս տարի միջոցառումը առանձնացել է ոչ միայն նոր ձեւաչափով, այլեւ՝ խորացված քննարկումներով՝ անդրադառնալով Հայաստանի կապիտալի շուկայի զարգացման հեռանկարներին ու առաջընթացի նոր հնարավորություններին: Հանդիպումը վերածվեց գաղափարների փոխանակման հարթակի, որտեղ ներկայացվեցին եւ վերլուծվեցին ոլորտի աճի ուղղություններն ու նորարարական լուծումները՝ նպաստելով Հայաստանի ֆինանսական շուկայի շարունակական զարգացմանը եւ մրցունակությանը տարածաշրջանում»,- ասվում է Հայաստանի ֆոնդային բորսայի հաղորդագրությունում:

Ամփոփելով 2023 թվականի շուկայական տվյալները՝ առանձնացվել է 18 տարբեր անվանակարգերի հաղթող, որոնք նախորդ տարվա ընթացքում կապիտալի շուկայում ծավալել են ակտիվ գործունեություն՝ գրանցելով տպավորիչ ցուցանիշներ։ Հավելյալ 3 անվանակարգում էլ տրվել են խրախուսական մրցանակներ տարբեր բանկերի եւ ներդրումային ընկերությունների աշխատակիցներին:

Հատուկ խրախուսական մրցանակ էր նախատեսված Վերակառուցման եւ Զարգացման Եվրոպական Բանկի (ՎԶԵԲ) ֆինանսական շուկաների թվային ուսուցման հարթակի (EBRD Capital Markets e-Learning Program) ամենաակտիվ ուսանողի համար։ Այս նորարարական կրթական նախաձեռնությունը հնարավոր է դարձել Հայաստանի ֆոնդային բորսայի հետեւողական ջանքերի եւ բանակցությունների շնորհիվ, որոնց արդյունքում այս տարեսկզբին ՀՖԲ-ն ՎԶԵԲ-ի կողմից ստացել է 30 կրթական արտոնագիր: Կրթական հարթակի արտոնագրերի մեծ մասը տրամադրվել են ՀՖԲ անդամ կազմակերպությունների աշխատակիցներին՝ նպաստելով նրանց մասնագիտական առաջընթացին եւ ոլորտի զարգացմանը։

Միջոցառման ժամանակ անցկացվել է «Հայաստանի կապիտալի շուկայի զարգացումը եւ միջազգայնացումը» թեմայով պանելային քննարկում՝ AMX խմբի դիտորդ խորհրդի անդամների եւ միջազգային փորձագետների գլխավորությամբ: Թեմաները ներառում էին օտարերկրյա ներդրումների ավելացում, շուկայական ենթակառուցվածքների բարելավում եւ միջազգային չափանիշներին համապատասխանեցում:

AMX AWARDS 2024-ի Հայաստանի ֆոնդային բորսայի մրցանակակիրներն են՝

ՅՈՒՆԻԲԱՆԿ ԲԲԸ - Լավագույնը Բաժնետոմսերի Երկրորդային Շուկայում
ԱՐԴՇԻՆԲԱՆԿ ՓԲԸ - Լավագույնը Կորպորատիվ Պարտատոմսերի Երկրորդային Շուկայում
ԱՄԵՐԻԱԲԱՆԿ ՓԲԸ - Լավագույնը Պետական Պարտատոմսերի Երկրորդային Շուկայում
ԱՐՄԲՐՈԿ ԲԲԸ - Լավագույնը ՌԵՊՈ գործարքներում
ՄԽԻԹԱՐ ՄԿՐՏՉՅԱՆ (ԱՄԻՕ ԲԱՆԿ ՓԲԸ) - Շուկայի անդամների կողմից ընտրված լավագույն գործընկեր
ԱՄԵՐԻԱԲԱՆԿ ՓԲԸ - Բորսայի Կորպորատիվ Պարտատոմսերի Լավագույն Թողարկող
ՅՈՒՆԻԲԱՆԿ ԲԲԸ - Բորսայի Բաժնետոմսեր Լավագույն Թողարկող
ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ - Կորպորատիվ Պարտատոմսերի Շուկայում Լավագույն Տեղաբաշխող
ԿՈՒԲ ԻՆՎԵՍԹ ՓԲԸ - Բորսայի Լավագույն Համագործակցող Անդամ

AMX AWARDS 2024-ի Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիայի մրցանակակիրներն են՝

ԱԿԲԱ ԲԱՆԿ ԲԲԸ - Դեպոզիտար Համակարգի Լավագույն Հաշվի Օպերատոր
ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ - Դեպոզիտար Համակարգի Լավագույն Համագործակցող Անդամ
ԴԱՅՄԵՆՇՆ ՓԲԸ - Դեպոզիտար Համակարգի Լավագույն Անդամ
ԺԱՆԵՏ ԱՂԱՋԱՆՅԱՆ (ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ) - Դեպոզիտար Համակարգի Լավագույն Աշխատակից
ԱԿԲԱ ԲԱՆԿ ԲԲԸ - Ամենաթափանցիկ Թողարկող
CLEARSTREAM - Լավագույն Օտարերկրյա Գործընկեր
ԱԿԲԱ ԲԱՆԿ ԲԲԸ - Դեպոզիտար Համակարգի Ամենաառաջադեմ Անդամ
ԿՈՆՎԵՐՍ ԲԱՆԿ ՓԲԸ - Դեպոզիտար Համակարգի Ամենաառաջադեմ Անդամ
ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ - Դեպոզիտար Համակարգի Ամենաառաջադեմ Անդամ
ՔՐԻՍՏԻՆԵ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ (ԱՄԻՕ ԲԱՆԿ ՓԲԸ) - Կուտակային կենսաթոշակային համակարգի հետ երկարատեւ համագործակցության համար մրցանակ
ՌՈՒԶԱՆՆԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ (ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ) - Կուտակային կենսաթոշակային համակարգի հետ երկարատեւ համագործակցության համար մրցանակ
ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ (ԿՈՆՎԵՐՍ ԲԱՆԿ ՓԲԸ) - EBRD Capital Markets E-Learning ծրագրի ամենաակտիվ սովորող

«AMX մրցանակաբաշխությունը շարունակում է հաստատվել որպես ֆինանսական ոլորտի առանցքային իրադարձություն, որը ոչ միայն ընդգծում է մասնակիցների նշանակալի ներդրումը կապիտալի շուկայում, այլեւ հիմք է ստեղծում ոլորտի կայուն զարգացման համար: Այս տարվա մրցանակակիրները ցուցաբերել են բացառիկ կատարողականություն՝ բարձրացնելով տեղական եւ միջազգային ներդրողների վստահությունն ու հետաքրքրվածությունը Հայաստանի կապիտալի շուկայի նկատմամբ եւ կարեւոր դեր ունենալով դրա հետագա ընդլայնման գործում»,- ասվում է հաղորդագրությունում:
Դիտում՝ 3182
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW