ԱրարատԲանկը դոլարային պարտատոմսեր կտեղաբաշխի

07.06.2024 | 15:02 Գլխավոր էջ / Նորություններ / Արժեթղթերի շուկա /
#ԱրարատԲանկ #դոլարային պարտատոմս
ԱրարատԲանկը հունիսի 10-ից սեպտեմբերի 10-ը սկսում է պարտատոմսերի տեղաբաշխման գործընթացը:

Պարտատոմսերի տեղաբաշխման պայմաններն են՝

Թողարկման ծավալը՝ 5 մլն ԱՄՆ դոլար

Քանակը՝ 200 հազար հատ

Անվանական արժեքը՝ 25 ԱՄՆ դոլար

Շրջանառության ժամկետը՝ 48 ամիս

Արժեկտրոնային տարեկան եկամտաբերությունը՝ 5.75%

Արժեկտրոնի վճարման պարբերականությունը՝ եռամսյակային

Բանկից հայտնել են, որ տեղաբաշխման ավարտից հետո պարտատոմսերը կներկայացվեն ցուցակման AMX Հայաստանի ֆոնդային բորսա:

«Բանկի կողմից թողարկված պարտատոմսերում կատարվող ներդրումները երաշխավորված են Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի կողմից, իսկ ՀՀ Ֆոնդային բորսայում մինչեւ 2024թ․ դեկտեմբերի 31-ը ցուցակված պարտատոմսերից ստացվող եկամուտները ազատված են եկամտային հարկից»,-նշել է ԱրարատԲանկի Ներդրումային ծառայությունների վարչության ղեկավար Սեւակ Մանուկյանը:

ԱրարատԲանկի 28-րդ թողարկման դոլարային պարտատոմսերի վերաբերյալ ամբողջական տեղեկատվությունը հասանելի այս հղմամբ։

Պարտատոմսերի թողարկման ծրագրային ազդագիրը գրանցվել է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից 2024թ․-ի ապրիլի 10-ին։
Դիտում՝ 9261

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW