ԱրարատԲանկը վաղաժամկետ ավարտել է պարտատոմսերի տեղաբաշխումը

22.05.2024 | 14:53 Գլխավոր էջ / Նորություններ / Արժեթղթերի շուկա /
#ԱրարատԲանկ #պարտատոմսերի տեղաբաշխում
ԱրարատԲանկը մարտի 26-ին մեկնարկել էր պարտատոմսերի հերթական տեղաբաշխման գործընթացը։ Համաձայն պարտատոմսերի թողարկման վերջնական պայմանների՝ տեղաբաշխման ավարտ էր սահմանվել հունիսի 26-ը, սակայն տեղաբաշխումն ավարտվել է մայիսի 17-ին։

Բանկից հիշեցնում են, որ թողարկվել էր 5 մլն ԱՄՆ դոլար ընդհանուր ծավալով, 25 ԱՄՆ դոլար անվանական արժեքով, 5.75% արժեկտրոնային տարեկան եկամտաբերությամբ, 48 ամիս շրջանառության ժամկետով 200 հազար հատ պարտատոմս:

Տեղաբաշխման ավարտից հետո պարտատոմսերը կներկայացվեն ցուցակման AMX Հայաստանի ֆոնդային բորսայում:

ԱրարատԲանկի 27-րդ թողարկման դոլարային պարտատոմսերի վերաբերյալ ամբողջական տեղեկատվությունը հասանելի է այս հղմամբ։

«ԱրարատԲանկը կշարունակի պարտատոմսերի թողարկումը։ Նոր պարտատոմսերի վերաբերյալ կտեղեկացնենք առաջիկայում»,- ասված է հաղորդագրությունում:
Դիտում՝ 5999
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW