«Ֆարմ Կրեդիտ Արմենիա» ՈՒՎԿ ԱԿ-ն առաջին անգամ թողարկել է պարտատոմս
10.05.2024 | 11:14 Գլխավոր էջ / Նորություններ / Արժեթղթերի շուկա /


«Դայմենշն» ՓԲԸ-ն ամբողջությամբ տեղաբաշխել է Ֆարմ Կրեդիտի դրամային պարտատոմսերը:
Տեղաբաշխվել է 1,2 մլրդ ՀՀ դրամ ընդհանուր ծավալով պարտատոմս՝ 12.25% տարեկան արժեկտրոնային եկամտաբերությամբ, վճարման եռամսյակային պարբերականությամբ եւ 30 ամիս մարման ժամկետով:
«Ֆարմ Կրեդիտ Արմենիա» ՈՒՎԿ ԱԿ-ից հայտնում են, որ իրադարձությունը կարեւոր է՝ պայմանավորված առաջին անգամ լինելու հանգամանքով:
«Սեղմ ժամկետում տեղաբաշխվել է 1,2 մլրդ ՀՀ դրամ ընդհանուր ծավալով պարտատոմս: Ֆինանսական համակարգում լինելով ավելի քան 16 տարի՝ Ֆարմ Կրեդիտը պատասխանատու վարկատու է, ինչի շնորհիվ ձեռք է բերել համընդհանուր վստահություն, ինչպես հաճախորդների շրջանակում, այնպես էլ գործընկերների հետ փոխհարաբերություններում»,- ասվում է հաղորդագրությունում:
Նշվում է, որ ներգրաված միջոցները կուղղվեն գյուղատնտեսական եւ ՓՄՁ վարկերի տրամադրմանը: Ֆարմ Կրեդիտի վարկային պորտֆելի ավելի քան 2/3-րդը գյուղատնտեսական վարկեր են, մյուս մասը՝ ՓՄՁ եւ վերականգնվող էներգիայի ֆինանսավորման, ինչպես նաեւ գյուղտեխնիկայի, շինարարական տեխնիկայի եւ սարքավորումների լիզինգ:
Վերջին լուրեր
11.04.2025 | 15:21 Նորություններ
11.04.2025 | 14:58 Նորություններ
11.04.2025 | 11:40 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: