Կոնվերս Բանկ. Ինչո՞ւ գնել պարտատոմս
24.11.2023 | 15:26 Գլխավոր էջ / Նորություններ / Արժեթղթերի շուկա /


Կոնվերս Բանկը ներկայացնում է, թե ինչ է պարտատոմսը, ինչու է անհրաժեշտ եւ ինչպես այն գնել:
Ինչքա՞ն եւ ինչպե՞ս խնայել․ ամենատարածված մոտեցումների մասին
Խնայել պետք է, բայց որքա՞ն եւ որտե՞ղ ներդնել: Տարբեր տարիների հնչել են տարբեր մասնագիտական կարծիքներ, ներկայացվել են հաշվարկներ եւ մոտեցումներ:
Չնայած որոշ տարակարծություններին՝ մասնագետները մեծամասամբ միակարծիք են, որ յուրաքանչյուր ոք պիտի ունենա անվտանգության բարձիկ՝ նվազագույնն աշխատավարձի եռապատիկի չափով, ամսական խնայողությունների չափը պիտի կազմի եկամտի 10-20%-ը, խնայողություններն էլ պասիվ եկամուտ ստանալու նպատակով պետք է ներդնել տարբեր գործիքներում՝ ավանդ, պարտատոմս, բաժնետոմս, ոսկի եւ այլն:
Ի տարբերություն ավանդի, որին որպես խնայողության եղանակ ծանոթ էինք խորհրդային տարիներից, պարտատոմսերի մասին տեղեկացվածության մակարդակը ցածր է առայսօր։ Ոլորտը համեմատաբար երիտասարդ է, իսկ շուկան նոր է ակտիվանում:
Պարտատոմսերի մասին
Պարտատոմսը խնայողության եղանակ է․ արժեթուղթ, որը ձեռք բերելով, պայմանականորեն ասած, գնորդը փոխառություն է տալիս այն թողարկողին՝ պետությանը, բանկին, ընկերությանը եւ պասիվ՝ արժեկտրոնային եկամուտ ստանում: Նույն գործընթացի արդյունքում թողարկողը գումար է ներգրավում ընթացիկ գործունեության կամ ընդլայնման նպատակով, իսկ ժամկետի ավարտին գնորդներին վերադարձնում պարտատոմսերի արժեքն ամբողջությամբ:
Տոկոսագումարը՝ արժեկտրոնը, պարտատոմսի գնորդը ստանում է որոշակի պարբերականությամբ:
Օրինակ, Կոնվերս Բանկի թողարկած պարտատոմսերի արժեկտրոնները վճարվում են կիսամյակային կտրվածքով: Նոյեմբերի 22-ին բանկի հաճախորդները ստացել են 233 մլն ՀՀ դրամին համարժեք գումարի չափով արժեկտրոնային եկամուտ:
Նախքան ժամկետի ավարտը պարտատոմսերի շրջանառման մասին
Որպես կանոն, տեղաբաշխումից՝ ամբողջական ծավալի վաճառքից հետո, պարտատոմսերը ցուցակվում են ֆոնդային բորսայում եւ սկսում շրջանառվել երկրորդային շուկայում: Այնպես որ, դրանք վաճառել կամ նորերը գնել հնարավոր է հենց բորսայում:
Պարտատոմս գնելու անհրաժեշտության մասին
Հայաստանում պարտատոմսում ներդրումն ունի մի քանի առավելություն, որոնց շնորհիվ այն առավել ապահովված եւ եկամտաբեր եղանակ է խնայողությունների եւ պասիվ եկամտի համար: Մասնավորապես.
-Պարտատոմսերի տոկոսադրույքը գրավիչ է
-Ցուցակման դեպքում եկամուտը չի հարկվում
-Պարտատոմսերը խնայողությունները դիվերսիֆիկացնելու հիանալի գործիք են
Գնելու հնարավորությունների մասին
Պարտատոմս գնելու համար երկար մտածելու կարիք չկա: Կոնվերս Բանկը Հայաստանի պարտատոմսերի շուկայի առաջատարներից է եւ պարբերաբար հանդես է գալիս տարբեր արժույթներով պարտատոմսերի թողարկումներով: Ձեզ մնում է հետեւել բանկի նորություններին եւ, տեսնելով թողարկման մասին նորությունը, կատարել մի քանի պարզ գործողություն
-Եթե Կոնվերս Բանկի հաճախորդ եք, ապա մուտք գործել Մոբայլ Հավելված, «+», գնել պարտատոմս: Պայմանագիրը ստանում եք բանկում նշված էլ. հասցեին:
-Եթե հաճախորդ չեք, կարող եք գործարքը կատարել բանկի՝ Ձեզ ամենամոտ մասնաճյուղում:
Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:
Վերջին լուրեր
11.04.2025 | 15:21 Նորություններ
11.04.2025 | 14:58 Նորություններ
11.04.2025 | 11:40 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: