Հայէկոնոմբանկը ժամկետից շուտ ավարտել է պարտատոմսերի տեղաբաշխումը

22.09.2023 | 16:55 Գլխավոր էջ / Նորություններ / Արժեթղթերի շուկա /
#Հայէկոնոմբանկ #պարտատոմսեր
ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ ԲԲԸ-ն վաղաժամկետ ավարտել է 11.25% տարեկան արժեկտրոնային եկամտաբերությամբ դրամային եւ 5.00% տարեկան արժեկտրոնային եկամտաբերությամբ դոլարային պարտատոմսերի տեղաբաշխման գործընթացը (ըստ պարտատոմսերի թողարկման վերջնական պայմանների՝ տեղաբաշխման ավարտ էր սահմանվել դեկտեմբերի 11-ը):

Բանկից հայտնել են, որ պարտատոմսերի շրջանառության ժամկետը կազմում է 36 ամիս, իսկ արժեկտրոնային եկամտի վճարումն իրականացվելու է կիսամյակային պարբերականությամբ:

Տեղաբաշխված պարտատոմսերի ծավալը կազմում է 1,500,000,000 ՀՀ դրամ եւ 5,000,000 ԱՄՆ դոլար:

Պարտատոմսերի մարումը կիրականացվի 2026թ. հուլիսի 18-ին: Պարտատոմսերը ներկայացվելու են ցուցակման «Հայաստանի Ֆոնդային Բորսա» ԲԲԸ-ում եւ ունենալու են շուկա ստեղծող (market maker):

Պարտատոմսերի արժեկտրոնային եկամուտների վճարումը եւ պարտատոմսերի մարումն իրականացվելու է հետեւյալ ժամանակացույցով.

Արժեկտրոնային եկամուտների 1-ին վճարում

18/01/2024թ.

Արժեկտրոնային եկամուտների 2-րդ վճարում

18/07/2024թ.

Արժեկտրոնային եկամուտների 3-րդ վճարում

18/01/2025թ.

Արժեկտրոնային եկամուտների 4-րդ վճարում

18/07/2025թ.

Արժեկտրոնային եկամուտների 5-րդ վճարում

18/01/2026թ.

Արժեկտրոնային եկամուտների 6-րդ վճարում եւ անվանական արժեքի մարում

18/07/2026թ.

Դիտում՝ 11401
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW