Հուլիսի 24-ին IDBank-ը թողարկել էր AMANLBB2LER8 տարբերակիչ ծածկագրով անվանական արժեկտրոնային պարտատոմսերի 2023 թվականի դոլարային տրանշը, որի տեղաբաշխումն արդեն ավարտվել է։IDBank-ի ֆինանսական տնօրեն Արման Ասատրյանը նշել է, որ IDBank-ի պարտատոմսերի նկատմամբ հետաքրքրությունը գնալով աճում է:«Քանի որ պահանջարկն, ըստ էության, գերազանցում է առաջարկը, մենք դեռեւս այս տրանշի տեղաբաշխումը չավարտած՝ եւս մեկ տրանշ թողարկեցինք», - ասել է Արման Ասատրյանն ու ավելացրել, որ պարտատոմսերից ստացված եկամուտը հարկման ենթակա չէ, ինչն ավելի գրավիչ է դարձնում գործիքը:IDBank-ից հայտնել են, որ առաջին տրանշի թողարկման ընդհանուր ծավալը 5 մլն ԱՄՆ դոլար է, արժեկտրոնային տարեկան եկամտաբերությունը՝ 4,25%, արժեկտրոնի վճարման պարբերականությունը` եռամսյակային, շրջանառության ժամկետը` 27 ամիս։Պարտատոմսերը ցուցակվելու են «Հայաստանի ֆոնդային բորսայում» եւ գնանշվելու են շուկա ստեղծողի (Marketmaker) կողմից։Պարտատոմսերով ներգրավված դրամական միջոցները համարվում են երաշխավորված բանկային ավանդ եւ երաշխավորված են «Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի» կողմից։Պարտատոմսերի ծրագրային ազդագիրը գրանցվել է ՀՀ Կենտրոնական բանկում ՀՀ ԿԲ նախագահի 07 հոկտեմբերի 2022թ. թիվ 1/489 Ա որոշմամբ հաստատված ծրագրային ազդագրի շրջանակում։ Ծրագրային ազդագրի, դրա լրացման էլեկտրոնային տարբերակներին եւ սույն թողարկման հիմնական պայմաններին կարելի է ծանոթանալ IDBank-ի պաշտոնական կայքում:Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: Tweet Դիտում՝ 18518