Կայացել են ավելի քան 31,6 մլրդ դրամի պետպարտատոմսերի տեղաբաշխման եւ հետգնման աճուրդներ

08.08.2023 | 15:39 Գլխավոր էջ / Նորություններ / Արժեթղթերի շուկա /
#Հայաստանի ֆոնդային բորսա #պարտատոմս #աճուրդ
Հայաստանի ֆոնդային բորսայում օգոստոսի 8-ին տեղի են ունեցել ավելի քան 31,6 մլրդ դրամ ընդհանուր ծավալով պետական պարտատոմսերի տեղաբաշխման եւ հետգնման աճուրդներ։

Ֆոնդային բորսայից հայտնել են, որ AMGN60294284 տարբերակիչ ծածկագրով եւ 5 տարի մարման ժամկետով պետական պարտատոմսի աճուրդի տեղաբաշխման ենթակա ծավալը կազմել է 30 մլրդ դրամ, տեղաբաշխված ծավալը՝ մոտ 30 մլրդ դրամ, իսկ պահանջարկը՝ ավելի քան 102 մլրդ դրամ: Աճուրդի միջին կշռված գնի եկամտաբերությունը կազմել է 10.7515%, իսկ արժեկտրոնի տարեկան եկամտաբերությունը՝ 9.25%:

«Սա վկայում է ֆինանսական շուկայի կայունության, գրավչության եւ ՀՀ պետական պարտատոմսերի նկատմամբ վստահության պահպանման մասին»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Պետական պարտատոմսեր հնարավոր է ձեռք բերել ինչպես Հայաստանի ֆոնդային բորսայի առեւտրային հարթակում, այնպես էլ՝ gp.minfin.am առցանց հարթակի միջոցով։

Պարտատոմսերի աճուրդների մանրամասներին կարելի է ծանոթանալ այստեղ:
Դիտում՝ 12049

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW