IDBank-ը դոլարային պարտատոմսեր կթողարկի

21.07.2023 | 10:22 Գլխավոր էջ / Նորություններ / Արժեթղթերի շուկա /
#IDBank #պարտատոմսեր
Հուլիսի 24-ին IDBank-ը հրապարակային առաջարկի միջոցով կթողարկի AMANLBB2LER8 տարբերակիչ ծածկագրով անվանական արժեկտրոնային պարտատոմսերի 2023 թվականի դոլարային տրանշը` հետեւյալ պայմաններով.

•    Ընդհանուր ծավալը՝ 5 մլն․ ԱՄՆ դոլար
•    Արժեկտրոնային տարեկան եկամտաբերությունը՝ 4,25%
•    Շրջանառության ժամկետը՝ 27 ամիս
•    Արժեկտրոնի վճարում՝ եռամսյա պարբերականությամբ
•    Թողարկման/տեղաբաշխման սկիզբ՝ 24/07/2023
•    Տեղաբաշխման ավարտ՝ 22/09/2023
•    Մարման ամսաթիվ՝ 24/10/2025

Տեղաբաշխման ավարտից հետո պարտատոմսերը ներկայացվելու են ցուցակման «Հայաստանի ֆոնդային բորսա» ԲԲԸ եւ ունենալու են շուկա ստեղծող (Marketmaker):

IDBank-ի ֆինանսական տնօրեն Արման Ասատրյանի խոսքով՝ բանկի պարտատոմսերը այսուհետ հնարավոր կլինի ձեռք բերել նաեւ առցանց տարբերակով․ «Ուրախ ենք, որ թվայնացման գործընթացն արդեն հնարավորություն է տալիս մեր հաճախորդներին ձեռք բերել բանկի կողմից թողարկված պարտատոմսերն՝ առանց բանկ այցելելու։ Սա եւս մեկ քայլ է՝ ուղղված մեր հաճախորդների հարմարավետությունն ապահովելուն եւ, իհարկե, նրանց ժամանակը խնայելուն»։  

Բանկից հայտնել են, որ պարտատոմսեր ձեռք բերելու համար պարզապես անհրաժեշտ է IDBanking.am առցանց հարթակում մուտք գործել «Արժեթղթեր» բաժին, ընտրել պարտատոմսերի տեսակն ու քանակը եւ կատարել գնում։ Պարտատոմսերը ձեռք բերելուց հետո դրանց մասին ամբողջական ինֆորմացիան հասանելի կլինի Idram&IDBank հավելվածում․ «Բանկինգ» բաժնի «Պարտատոմսեր» ենթաբաժնում ներկայացված է պարտատոմսերի տարբերակիչ ծածկագիրը, քանակը, անվանական արժեքը, տարեկան արժեկտրոնային եկամտաբերությունը, արժեկտրոնի վճարման օրը եւ պարտատոմսերի մարման օրը։

Պարտատոմսերի վերաբերյալ ամբողջ տեղեկատվությունը հասանելի է հետեւյալ հղմամբ։

Պարտատոմսերի ծրագրային ազդագիրը գրանցվել է ՀՀ Կենտրոնական բանկում ՀՀ ԿԲ նախագահի 07 հոկտեմբերի 2022թ. թիվ 1/489 Ա որոշմամբ հաստատված ծրագրային ազդագրի շրջանակում։ Ծրագրային ազդագրի, դրա լրացման էլեկտրոնային տարբերակներին եւ սույն թողարկման հիմնական պայմաններին կարելի է ծանոթանալ IDBank-ի պաշտոնական կայքում:

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:
Դիտում՝ 26553
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW