Հայաստանի ֆոնդային բորսան ամփոփել է հունիսի տվյալները:Հայաստանի ֆոնդային բորսայում հունիսին տեղի ունեցած պետական պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդների ընդհանուր ծավալը կազմել է 41,4 մլրդ դրամ, որը գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը մոտ 41%-ով: Պետական պարտատոմսերի երկրորդային շուկայի բորսայական առևտրի ընդհանուր ծավալը հունիսին կազմել է ավելի քան 8,7 մլրդ ՀՀ դրամ, որը գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը մոտ 89%-ով: Առևտրի առարկա պետական գանձապետական պարտատոմսերով կնքվել է 39 գործարք։ Նախորդ տարիների նույն ժամանակահատվածի համեմատ կորպորատիվ պարտատոմսերի թե՛ շուկայի և թե՛ առևտրի ծավալները պահել են աճի դինամիկան։ Կորպորատիվ պարտատոմսերի հունիս ամսվա շուկայի ծավալը կազմել է ավելի քան 423,4 մլրդ դրամ։ Կորպորատիվ պարտատոմսերով իրականացված առևտրի ծավալը կազմել է ավելի քան 2,5 մլրդ դրամ։ Կորպորատիվ պարտատոմսերով հաշվետու ժամանակահատվածում կնքվել է 295 գործարք։ Բորսայում շրջանառվող կորպորատիվ պարտատոմսերի քանակը կազմել է 102։ Ռեպո գործարքների ընդհանուր ծավալը կազմել է ավելի քան 2,4 մլրդ դրամ։ Բաժնետոմսերի առևտրի ծավալը ևս աճել է՝ հասնելով մոտ 138,7 մլն դրամի։ Շուկայի կապիտալիզացիան նախորդ տարվա համեմատ ավելացել է մոտ 10%-ով՝ հասնելով 277 մլրդ դրամի։ Բաժնետոմսերով կնքվել է 205 գործարք։ Ամսական տվյալների գրաֆիկները կարող եք տեսնել այստեղ։ Tweet Դիտում՝ 22309