Արմսվիսբանկը հունիսի 1-ից տեղաբաշխում է պարտատոմսերի երեք թողարկումներ

31.05.2023 | 13:20 Գլխավոր էջ / Նորություններ / Արժեթղթերի շուկա /
#Արժեթղթերի շուկա #Armswissbank
Արմսվիսբանկը տեղեկացնում է, որ 2023թ. հունիսի 1-ից սկսում է տեղաբաշխել անվանական արժեկտրոնային պարտատոմսերի երեք թողարկումներ:

Ինչպես հայտնել են Արմսվիսբանկում, պարտատոմսերը կթողարկվեն ՀՀ դրամով (անվանական արժեքը` 50,000), ԱՄՆ դոլարով (անվանական արժեքը՝ 100) եւ եվրոյով (անվանական արժեքը` 100) 4 տարի մարման ժամկետներով:

Պարտատոմսերի արժեկտրոնային եկամտաբերությունը կազմում է ՀՀ դրամով արտահայտված պարտատոմսերի համար՝ տարեկան 11.75%, ԱՄՆ դոլարով պարտատոմսերի համար՝ տարեկան 6.00%, իսկ եվրոյով` տարեկան 4.50%:

Բոլոր թողարկումների արժեկտրոնները նախատեսվում են վճարվել կիսամյակային պարբերականությամբ:

«Հատկանշական է, որ ֆիզիկական անձ ներդրողների կողմից ձեռքբերված պարտատոմսերից ստացված եկամուտները եկամտային հարկով չեն հարկվում»,- ընդգծել են Բանկում:

Թողարկման անվանական ծավալը կազմում է, համապատասխանաբար, 10 մլրդ ՀՀ դրամ, 10 մլն ԱՄՆ դոլար եւ 10 մլն եվրո (առաջին փուլով տեղաբաշխվելու է ընդհանուր թողարկված ծավալներից  համապատասխանաբար՝ 6 մլրդ ՀՀ դրամ, 6 մլն ԱՄՆ դոլար եւ 10 մլն եվրո):

Պարտատոմսերը տեղաբաշխվելու են հրապարակային տեղաբաշխման եղանակով` համապատասխան հայտը Բանկ ներկայացնելու միջոցով: Հայտերի ընդունման ժամանակահատված է սահմանված 01.06.2023թ. ժամը 10:00-ից մինչեւ 31.07.2023թ. ժամը 16:30:

Պարտատոմսերի տեղաբաշխմանը մասնակցել ցանկացողները պարտատոմսերի ազդագրի էլեկտրոնային տարբերակին, հիմնական պայմաններին ու այլ մանրամասներին կարելի է ծանոթանալ՝ այցելելով www.armswissbank.am:

«Լրացուցիչ տեղեկությունների կամ հարցերի դեպքում կարելի է զանգահարել Արմսվիսբանկ հետեւյալ հեռախոսահամարներով՝ (+37460) 757001, (+37411) 757001»,- հայտնել են Բանկում:

Հիշեցնենք, որ Արմսվիսբանկը մինչ օրս տեղաբաշխել է պարտատոմսերի 15 թողարկումներ (8 թողարկումներ՝ արտահայտված ԱՄՆ դոլարով, 4-ը՝ ՀՀ դրամով եւ 3-ը՝ եվրոյով):

Բոլոր տեղաբաշխումերի արդյունքում Բանկին հաջողվել է հավաքագրել 28 մլրդ ՀՀ դրամի, 51 մլն ԱՄՆ դոլարի եւ 23 մլն եվրոյի չափով դրամական միջոցներ: Բանկի 6 թողարկումները հաջողությամբ մարվել են:
Ներկայումս շրջանառության մեջ գտնվող 9 թողարկումները (5 թողարկումներ՝ արտահայտված ԱՄՆ դոլարով, 2-ը՝ ՀՀ դրամով եւ 2-ը` եվրոյով) ցուցակված են Հայաստանի ֆոնդային բորսայում:

Պարտատոմսերի իրացվելության ապահովման նպատակով Բանկը մշտապես, այդ թվում՝ ներկայումս տեղաբաշխվող պարտատոմսերի դեպքում, օգտվում է շուկա ստեղծողի ծառայություններից՝ ապահովելով Բորսայի առեւտրային նստաշրջաններում պարտատոմսերի երկկողմանի գնանշումները:
Դիտում՝ 76974
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW