Կոնվերս Բանկը նոյեմբերի 22-ին մեկնարկում է արժեկտրոնային պարտատոմսերի հերթական տեղաբաշխումը 3 մլրդ ՀՀ դրամ եւ $10 մլն ընդհանուր ծավալով:Ինչպես հայտնել են Կոնվերս Բանկից, պարտատոմսերի արժեկտրոնային եկամտաբերությունը համապատասխանաբար 10.5% եւ 3.75% է, արժեկտրոնի պարբերականությունը՝ կիսամյակային:Կոնվերս Բանկի պարտատոմսերը հնարավոր կլինի ձեռք բերել ինչպես Բանկի մասնաճյուղերում, այնպես էլ Մոբայլ հավելվածի միջոցով, որտեղ հաշված րոպեների ընթացքում օգտատերը կարող է անցնել պարտատոմսերի գնման ողջ գործընթացը: Հավելվածում հասանելի է նաեւ ամբողջ տեղեկատվությունը թողարկման մասին:Մոբայլ հավելվածում պարտատոմս ձեռք բերելու համար անհրաժեշտ կլինի Հավելվածի գլխավոր էջից մուտք գործել հայտերի բաժին՝ սեղմելով + նշանը, այնուհետեւ մուտք գործել «Կատարել ներդրում» էջ եւ հետեւել հրահանգներին:Նշվում է, որ տեղաբաշխման ավարտից հետո պարտատոմսերը կցուցակվեն «Հայաստանի ֆոնդային բորսա» ԲԲԸ-ում՝ երկրորդային շուկայում շրջանառվելու համար: Ներկա պահին ՀՀ ֆոնդային բորսայում գնանշվում է Բանկի 5 մլրդ ՀՀ դրամ եւ $20 մլն ընդհանուր ծավալով պարտատոմս:«Պարտատոմսերում ներդրումներն, ի տարբերություն ավանդի, ազատված են հարկերից: Պարտատոմսերը հնարավոր է վաճառել երկրորդային շուկայում ՝ մինչեւ դրանց մարման ժամկետը: Պարտատոմսերով ներգրավված դրամական միջոցները երաշխավորված են Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի կողմից»,- ասված է բանկի հաղորդագրությունում:Թողարկման եւ տեղաբաշխման մանրամասներին, Ծրագրային ազդագրի եւ Թողարկման վերջնական պայմաններին կարելի է ծանոթանալ այս հղումով:Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: Tweet Դիտում՝ 82182