ԱրարատԲանկը՝ «ՖԻՆՔԱ» ՈՒՎԿ-ի պարտատոմսերի տեղաբաշխող
09.11.2022 | 13:17 Գլխավոր էջ / Նորություններ / Արժեթղթերի շուկա /


Բանկից հայտնել են, որ տեղաբաշխումն իրականցվելու է ստանդարտ փակ աճուրդի եղանակով։ Նախորդ տեղաբաշխման օրվա չտեղաբաշխված մնացորդը տեղափոխվելու է հաջորդ տեղաբաշխման օր մինչեւ ամբողջական ծավալի տեղաբաշխումը։
Տեղաբաշխվելու է 13% արժեկտրոնային տարեկան եկամտաբերությամբ, 1,000,000,000 (մեկ միլիարդ) ՀՀ դրամ ընդհանուր ծավալով եւ 7,5% արժեկտրոնային տարեկան եկամտաբերությամբ, $1,000,000 (մեկ միլիոն) ընդհանուր ծավալով պարտատոմսեր։
Մեկ դրամային պարտատոմսի անվանական արժեքը կկազմի 10,000 ՀՀ դրամ, իսկ մեկ դոլարային պարտատոմսի անվանական արժեքը՝ $25։ Թե դրամային, թե դոլարային պարտատոմսերի շրջանառության ժամկետը 24 ամիս է:
Նշվում է, որ տեղաբաշխման աճուրդի յուրաքանչյուր օրվա արդյունքները՝ տեղաբաշխված ծավալ, կտրման գին, աճուրդի մասնակիցների քանակ, հրապարակվելու են ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ եւ «ՖԻՆՔԱ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի պաշտոնական կայքերում՝ www.araratbank.am, www.finca.am։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: