Կոնվերս Բանկը դրամային եւ դոլարային պարտատոմսերի մարում է իրականացրել

26.10.2022 | 17:26 Գլխավոր էջ / Նորություններ / Արժեթղթերի շուկա /
#Կոնվերս Բանկ #պարտատոմսեր #մարում
Կոնվերս Բանկը հայտարարում է AMCOVSB2BER5 տարբերակիչ ծածկագրով ԱՄՆ դոլարով եւ AMCOVSB2AER7 տարբերակիչ ծածկագրով ՀՀ դրամով պարտատոմսերի մարման եւ արժեկտրոնների վճարման մասին:

Մարվել է 5 մլն դոլար ընդհանուր արժեքով դոլարային եւ 1 մլրդ ՀՀ դրամ ընդհանուր արժեքով դրամային պարտատոմս, ինչպես նաեւ վճարվել է մոտ 100 մլն ՀՀ դրամ արժեկտրոնային եկամուտ:

 «Կոնվերս Բանկի կորպորատիվ պարտատոմսերը բանկի ամենապահանջված պրոդուկտներից է: 2017 թվականից ի վեր բանկը թողարկել է 11 մլրդ ՀՀ դրամ, 55 մլն ԱՄՆ դոլար եւ 5 մլն Եվրո ընդհանուր ծավալով պարտատոմս, որից 5 մլրդ ՀՀ դրամ եւ 20 մլն ԱՄՆ դոլար ծավալով պարտատոմսերը ներկայում հաջողությամբ շրջանառվում են Հայաստանի Ֆոնդային բորսայում: Իսկ պարտատոմսերից հաճախորդների ստացած եկամուտը 18.10.22թ. դրությամբ կազմել է մոտ 1,8 մլրդ ՀՀ դրամ, մոտ 5,1 մլն ԱՄՆ դոլար եւ մոտ 598 հազար Եվրո:

Արժեւորում ենք հաճախորդների վստահությունը: Բանկը այսուհետ եւս իրականացնելու է հերթական թողարկումներ՝ ֆինանսական գործիքակազմում հաճախորդների ներդրումային կարիքները բավարարելու համար»,- նշել են Կոնվերս Բանկում:

Պարտատոմսերը տեղաբաշխվել էին 2019 թվականին: Դրամային պարտատոմսերի տարեկան եկամտաբերությունը կազմել է 9,50%, իսկ ԱՄՆ դոլարով պարտատոմսերինը՝ 5,25%: Պարտատոմսերի շրջանառման ժամկետը 36 ամիս էր, տոկոսագումարի վճարման պարբերականությունը՝ կիսամյակային:

Կոնվերս Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:
Դիտում՝ 69002
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW